Այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս է ուղևորվել 3 դատարկ ինքնաթիռ, որը պետք է հայրենիք տեղափոխի ռուս զբոսաշրջիկներին, հայտնում է Interfax-ը:
Եթե ռուս-իրանական հարաբերությունները անցնում Են դաշնակցային կամ ամենաբարձր համագործակցեցին փուլ, ապա 2 կողմերին էլ ձեռնտու է ոչ թե մրցակցել էներգետիկ ոլորտում, այլ համագործակցել։ Իսկ Հայաստանը կարող է դաոնալ լավագույն հարթակը ռուս–իրանական համագործակցության համար։ Հիմա 2 կողմերից էլ այդ ազդակները կան, համենայնդեպս, իրանական կողմից՝ ավելի հստակ։
Իրաքում ավելի քան 2200 մարդ վարակվել է խոլերայով, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ ելնելով Եգիպտոսում ռուս քաղաքացիների անվտանգության ապահովման բարձր չափանիշներից, ինչպես ռուսական կողմից Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության կասեցումից:
«Մենք պետք է վաղուց ունենայինք այն ինստիտուտը, որը նախապատրաստում է և աշխատում է պատգամավորների հետ: Այստեղ հանգամանքները կարծես ամեն անգամ նորություն են դառնում, մենք զարմանում ենք կամ ապշած ենք մնում, դա չի խոսում հօգուտ հայկական կողմի, այդպես էլ չգտան աշխատելու ձևը, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն։ Պետք է ոչ թե զարմանալ, այլ` նախօրոք աշխատել»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ի դեմս ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի, քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան գրառումը, հայտնում է Trend-ը:
Ադրբեջանը հերթական անգամ պետք է հանդես գա ՄԱԿ-ում ու պատասխան տա Կտտանքների ու մյուս դաժան, անմարդկային կամ մարդու ինքնասիրությունը ստորացնող արարքների դեմ կոնվենցիայի պայմաններին չհետևելու համար:
Ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321-ի ավիաաղետից 2 ամիս առաջ Շարմ-էլ-Շեյխի երկնքում անհայտ անձինք փորձել են հրթիռով խոցել բրիտանական Thomson ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը:
Ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է գաղտնալսել ԴԱԻՇ-ի ղեկավարների խոսակցությունները Սինայի ահաբեկիչների հետ Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը պաշտոնապես համարվում է ԴԱԻՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքը:
Ոստիկաններին զայրացրել է Տարանտինոյի ելույթը միտինգներից մեկի ժամանակ, որտեղ նա ոստիկաններին «մարդասպաններ» է անվանել:
Բաքվի Խազարի շրջանում անսովոր դեպք է պատահել: Ինչպես հայտնում է 1news.az-ը, 57-ամյա տղամարդը ալկոհոլ օգտագործելուց հետո քնել է հենց փողոցում:
«ՀՀ-ԵՄ մեկնարկելիք բանակցություններն ամենաքիչը սահմանափակում են նախորդիվ կայացված որոշման վնասները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր համադրել քաղաքական հարաբերությունները Եվրոպական միության հետ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության ներքո նպատակ ունի մեծ քաղաքական պրոյեկտ զարգացնել:
Եթե ռազմական ոլորտում ունենալով նույն ֆինանսական անհամեմատելի հնարավորությունները, այդուհանդերձ հաջողվում է բավարար արդյունքների հասնել, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ դիվանագիտության մեջ: Պատասխանը շատ պարզ է: Որովհետև Հայաստանը դիվանագիտություն պարզապես չունի:
«Հաշվի առնելով թե՛ Արևմուտքի, և թե՛ Արևելքի փորձը, մեզ՝ հայերիս, հարկավոր է հատուկ մի Սահմանադրություն, ուր հաշվի կառնվեն բոլորիս իրավունքները, շահերն ու պարտականությունները: Սակայն ես չեմ տեսնում, որ նոր ու հին Սահմանադրության տարբերությանն «այո» կամ «ոչ» ասողները գաղափարախոսություն ունենան»:
«Հեշտ չի լինելու, բայց մենք փորձում ենք փոխհամաձայնության հասնել: Անձամբ ինձ համար սա շատ բարդ ճանապարհ է եղել, որը ես միայնակ եմ հաղթահարել քաղաքականության մեջ: Սեփական օրինակով ես ցույց եմ տվել կանանց, որ ցանկացած նպատակի հնարավոր է հասնել, սակայն նրանք դեռեւս ավելի մեծ աջակցության կարիք ունեն», – ասում է նա:
«Պետք է փոխվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, իհարկե, Հերմինե Նաղդալյանն այնտեղ անելիք չունի, իհարկե, եթե Աստված մի արասցե, այս զեկույցն ընդունվի, նա պետք է ինքնակամ հրաժարական տա: Եթե Ադրբեջանը կարողանում է գնել պատգամավորներին, ապա ինչո՞ւ չի կարողանում գնել իր դեմ զեկույցները: Այդ ինչպե՞ս է պատահում, որ Ադրբեջանը չի կարողանում գնել այդ բանաձևերը: Այդ ինչքա՞ն վատ են իրենց պահել, այդ որքա՞ն վատ համբավ ունեն, որ իրենց առարկությունները հաշվի չեն առնում: Սա արդյո՞ք մտածելու առիթ չպետք է տա Սերժ Սարգսյանին»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Ցավալի է, որ Ռոբերտ Ուոլթերի միակողմանի և կանխակալ զեկույցի հիման վրա պատրաստած բանաձևի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից։ Մենք անընդունելի ենք համարում ԵԽԽՎ-ի զեկուցողի մոտեցումը, ով որպես հիմք է ընդունել հակամարտության միայն մեկ կողմի դիրքորոշումը և իրավիճակի անաչառ ու չեզոք գնահատականի փոխարեն զեկույցում ներկայացրել է ադրբեջանական քարոզչական թեզերը։
Հնարավոր չէ անձին, ով ունի նույնականացման քարտ, տրամադրել հին անձնագիր: Այս մասին այսօր Ոստիկանությունում տեղի ունեցող քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն առաջարկին, թե նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին կարելի է տալ հին անձնագրերը: Նրա խոսքով՝ օրենքը դա թույլ չի տալիս, բացի դա՝ այդ դեպքում մենք մեկ քայլ հետ ենք գնալու:
Ավտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը կասեցնելու խորհրդատվությունները, մինչ կպարզվի Եգիպտոսում ռուսական А321-ի կործանման պատճառները, հայտնում է RIA Novosti-ն: Լրագրողներին այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր Սիդնեյի բնակիչները ականատես են եղել «աշխարհի վերջին»: Ավստրալական քաղաքը պարուրել է ամպերի կուտակումը, հայտնում է ntv.ru-ն:
«Նորմանդյան քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները ձեռնամուխ են եղել բանակցություններին Բեռլինի «Բորզիգ» դղյակում, հայտնում է TASS-ը:
Այսօր Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հաղթել է հոկտեմբերի 11-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրություններում, 5-րդ անգամ ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը:
Կենտրոնի գաղութատիրական քաղաքականությունը հանրապետությունում իրականցվում է տեղական կուսակցաբյուրոկրատական ապարատի իր դրածոների միջոցով։ Դժվար չէ վերհիշել, որ վերջին երկու տարում ժողովուրդը հոգնատանջ է եղել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու կամ էլ այս կամ այն որոշումն ընդունել տալու պայքարում։ Այսինքն, հիմնականում պայքարել ենք «մեր» իսկ ղեկավարության դեմ՝ հանուն ազգային նպատակների։
Ստոկհոլմի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Համաձայն Շվեդիայի ոստիկանության հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 11:40-ին:
Նիկա Գվարամիան, ում լիազորությունները՝ որպես «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն, դատարանը կասեցրել է, մեղադրել է Վրաստանի իշխանություններին պետական հեղաշրջման իրականացման մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՌԴ ԱԻՆ-ը Սիրիա է ուղարկել ավելի քան 560 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:
Ադրբեջանի Եվլախի շրջանում ձերբակալվել է մի տղամարդ, ով 2 ամիս առաջ սպանել է իր մորն ու դիակը թաղել զուգարանում, հայտնում է APA-ն:
Սիրիայում ներկայում գրեթե չկա «մեղսունակ ընդդիմություն»: Սա խոստովանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի առաջին տեղակալ Յան Էլիասոնը երեկ երեկոյան՝ հանդես գալով Ջոն Հոփկինսի համալսարանին կից միջազային հետազոտությունների դպրոցում, հայտնում է TASS-ը:
Այս մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր էջում:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ բյուջեն սոցիալական է և իրոք, զարգացման բյուջե համարել չի կարելի. «Բյուջեն արտացոլումն է երկրում ընդհանուր տնտեսական վիճակի։ Ցավոք, տնտեսության զարգացումը տեղի չի ունենում այն տեմպերով, ինչով որ մենք կերազեինք: Մեր զարգացումը զսպող պատճառները շատ են։ Բոլոր երկրների բոլոր իշխանություններին կարելի է մեղադրել որոշակի թերացումների մեջ»: