Բաժիններ՝

Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը սառեցվել է Էրդողանի պատճառով. Մարտին Շուլց

Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կասեցվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների պատճառով, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Շուլցը ելույթ է ունեցել Բեռլինում Europe Calling համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամը, հայտնում է RIA Novosti-ն:

Շուլցի կարծիքով՝ Թուրքիան չի իրականացրել պայմանները, որոնք հիմք էին ծառայում վիզային ռեժիմի ազատականացման համար:

«Չկատարած չափորոշիչներից մեկը տվյալների պաշտպանության մասին օրենքն է և հակաակաբեկչական օրենքը, մենք պահանջում էինք այն բարեփոխել: Այն ոչ միայն չի բարեփոխվել, այլև կիրառվել է խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու, նրանց մանդատը չեղյալ հայտարարելու համար՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու նպատակով»,- ասել է Շուլցը:
Եվրոպական խորհրդարանի նախագահի խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թուրքիայում լրագրողների և պատգամավորների հետ, հակասում է խորհրդարանական ժողովրդավարության ցանկացած հիմնարար արժեքի:

«Նման գործողությունների պարագայում, որը նախագահ Էրդողանի գործողությունների բռնապետական կերպարի միակ օրինակները չեն, ես ստիպված եմ չբացել վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը»,- ասել է Շուլցը:

«2,2-2,4 միլիոն փախստական է գտնվում Թուրքիայում: Դա նշանակում է, որ եթե մենք ցանկանում ենք օգնել փախստականներին, պետք է, ուզում ենք դա, թե ոչ, աշխատել Թուրքիայի հետ … Այդ պատճառով էլ ես ի սկզբանե կողմ էի, որ որոշումը որոնենք Թուրքիայի հետ միասին: Սական ես դեմ եմ Անկարայի կառավարությանը վճարել ցանկացած գին, այդ պատճառով էլ կասեցրել եմ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը Եվրախորհրդարանում»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս