ԱՄՆ Սենատը մերժել է զենքի խստացման մասին դեմոկրատների բոլոր առաջարկները
ԱՄՆ Սենատը երեկ մերժել է օրենսդրական բոլոր 4 փոփոխությունները, որոնք ենթադրում էին երկրում զենքի վաճառքի վերահսկողության ուժեղացում, հայտնում է RIA Novosti-ն:
Ոչ մի օրինագիծ չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը (Սենատն ունի 100 անդամ):
Փաստաթղթերը քննարկման էին ներկայացվել Օռլանդոյի ողբերգությունից հետո, երբ 29-ամյա աֆղանցի Օմար Մատինը գեյ-ակումբում գնդակահարել էր 49 մարդու և վիրավորել ավելի քան 50-ի:
ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի աշխատակազմը մի քանի անգամ փորձել է երկրում խստացնել զենքի վաճառքի կանոնները, սակայն Կոնգրեսը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, հրաժարվում է ընդունել համապատասխան օրենքները՝ հղում կատարելով ԱՄՆ քաղաքացիների՝ զենք ունենալու սահմանադրական օրենքին: