Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն հունիսի 22-ին շփման գծում կանցկացնի հերթական մշտադիտարկումը

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ ԵԱՀԿ-ն հունիսի 22-ին հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական մշտադիտարկումը կանցկացնի Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մերձակայքում:

Ինչպես հայտնում է APA-ն, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին, Ադրբեջանի կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը:
Հայաստանի կողմից մոնիթորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Փիթեր Շվեդբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս