Բաժիններ՝

Ռուսաստանը համաշխարհային գերտերության է վերածվում. Սորոս

Միլիարդատեր, ներդրող Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային գերտերության, մինչդեռ Եվրամիությունը փլուզվում է: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Լոնդոնում Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ակումբի կողմից կազմակերպված երեկոյին, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սորոսի խոսքով՝ դա իրեն հիշեցնում է այն ժամանակները, երբ «քանդվում էր Խորհրդային Միությունը, իսկ Եվրոպայի բարգավաճումն ու բարեկեցությունը՝ ավելանում»:

Սորոսը ենթադրում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները այլ կերպ կզարգանային, եթե ԱՄՀ-ն ժամանակին լսեր իր խորհուրդը և «օգնություն ուղարկեր Արևմուտքի կողմից ոչ թե կառավարություններին, այլ կոնկրետ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են կենսաթոշակային բարեփոխումները կամ գործազրկության խնդրի լուծումը»:

Միլիարդատիրոջ խոսքով՝ այսօր Եվրամիության ճակատագիրը, առավել, քան երբևէ, կախված է Ուկրաինայի ապագայից, որին օգնելը ԵՄ-ն վերցրել է իր ուսերի վրա:
Ընդ որում՝ Սորոսը կարծում է, որ ուկրաինական Մայդանը ինչ-որ առումով ղեկավարվել է ազգայնականությամբ: «Դա ապստամբություն էր Ռուսաստանի կայսերական ազգայնականության դեմ, Յանուկովիչի՝ Ռուսաստանի արբանյակի, որն ամբողջությամբ կախված էր Պուտինի աջակցությունից»:

Ռուսաստանի նախագահը, ըստ Սորոսի, գտել է ռուսական հասարակության ցավոտ կետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս