Ռուսաստանաբնակ հայ կաթոլիկները կժամանեն Հայաստան՝ Հռոմի պապի պատարագին մասնակցելու նպատակով
Ռուսաստանից ուխտավորների մի քանի խումբ կժամանի Հայաստան՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցելու Հռոմի պապի մատուցած պատարագին, որին մասնակցելու է 25 հազար կաթոլիկ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայում կաթոլիկ հայ համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Պետրոս Եսայանը:
Մոսկվացիներից բացի՝ Հայաստան կժամանեն նաև Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի և մյուս քաղաքների հայկական համայնքների կաթոլիկ խմբերը: Եսայանի խոսքով՝ ներկայում Ռուսաստանում ծառայում է երեք հայ կաթոլիկ հոգևորական:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Երևան է ժամանելու հունիսի 24-ին: