ԱՄՆ-ում արջը հարձակվել է մարաթոնի մասնակցի վրա
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո հարավարեւմտյան նահանգի Ազգային արգելոցում արջը հարձակվել է մարաթոնի մասնակցի վրա:
Հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է Նյու Մեքսիկոյի նահանգի ձկնորսության եւ որսի դեպարտամենտի կայքում, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 18-ին Valles Caldera ազգային արգելոցում: Դեպարտամենտը հանձնարարում է ձեռնպահ մնալ տվյալ շրջան այցելությունից:
Հարձակման հետեւանքով կինն ստացել է վերքեր՝ ճանկռվածքներ եւ կծոցներ գլխի, պարանոցի եւ իրանի վերին հատվածում: Վերքերն սպառնալիք չեն ներկայացնում տուժածի կյանքին, նշվում է հաղորդագրության մեջ: Մինչեւ փրկարարների խմբի ժամանումը տուժածին օգնություն են ցուցաբերել մարաթոնի մյուս մասնակիցները: Ավելի ուշ կնոջը հիվանդանոց են տեղափոխել օդային ճանապարհով:
Ներկայում որոնում են արջին, որպեսզի նրան քնեցնեն եւ ստուգեն նրա մոտ կատաղության առկայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: