Ռուսական խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է
Ռուսական t.A.T.u. խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է։ Այս տեղեկությունը հաստատել է Biletebi.ge տոմսերի վաճառքի ծառայությունը, որի կայքում մինչ այդ նշված էր, որ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Թբիլիսիի Սպորտի պալատում։
«Առաջին անգամ Վրաստանում՝ Թբիլիսիում։ 1990-ականների ամենահայտնի ռուսական փոփ դուետներից մեկի՝ t.A.T.u.-ի համերգը Սպորտի պալատում»,- ասված էր միջոցառման հայտարարության մեջ։
Biletebi.ge-ն չի պարզաբանել համերգի չեղարկման պատճառը։
t.A.T.u. խումբը Մոսկվայում 1999 թվականին ստեղծել է պրոդյուսեր Իվան Շապովալովը։ Դուետի երգչուհիներն են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան։
