«Թուրքիայի հասարակությունը հոգեպես անառողջ վիճակում է». թուրքական թերթ

Թուրքիայում կյանքի թանկացումն ու հասարակության բևեռացումը լուրջ փորձության են ենթարկում քաղաքացիների հոգեբանական դիմադրողականությունը։ Հոգեկան առողջության խնդիրները գնալով խորանում են՝ տնտեսական ճգնաժամի, գործազրկության և ապագայի հանդեպ անորոշության ֆոնին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) տվյալներն ու թուրքական «MetroPOLL Araştırma» հետազոտական ընկերության «Հասարակական հյուծվածություն և վստահություն» զեկույցը բացահայտում են երկրում տիրող «հոգեբանական մթնոլորտի» ծանր վիճակը։

«ԺՀԿ»-ի փոխնախագահ Բուրհանեթթին Բուլութի համաձայն՝ 2025-ին հակադեպրեսանտների օգտագործումը գերազանցել է 71 միլիոն տուփը և միայն վերջին մեկ տարում օգտագործումն աճել է մոտ 9 տոկոսով՝ ավելանալով շուրջ 6 մլն տուփով։

Նշվում է, որ հակադեպրեսանտների սպառման աճը 2025-ին պետական բյուջեի վրա արժեցել է շուրջ 6.48 մլրդ (149 մլն դոլար) թուրքական լիրա։ Բուլութը ստեղծված իրավիճակում մեղադրել է իշխանություններին:

«Մարդիկ այլևս չեն կարողանում քնել՝ մտածելով ոչ թե ամսվա վերջի, այլ վաղվա մասին։ Իշխանությունը խնդիրները լուծելու փոխարեն փորձում է հասարակությանը հակադեպրեսանտների միջոցով պահել ոտքի վրա»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս