Բաժիններ՝

Բրյուսելում հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ տղամարդ է ձերբակալվել

Բրյուսելում անցկացված հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում, որն սկսվել էր Բրյուսելի առևտրի կենտրոնում պայթյունի մասին հաղորդագրությունից հետո, տղամարդ է ձերբակալվել, հայտնել են բելգիական իշխանությունները, հայտնում է BBC-ն:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր առավոտյան տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայտարարել, որ իր մոտ ռումբ կա, սակայն Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, պնդում է, որ ձերբակալվածի մոտից պայթուցիկ չի հայտնաբերվել:

Հատուկ օպերացիան դեռ չի ավարտվել, առևտրի կենտրոնի շուրջ գտնվող փողոցները դեռ փակ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս