Բաժիններ՝

Վրաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մինչև 2016թ. վերջը, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների գագաթաժողովը պլանավորվում է անցկացնել մինչև տարեվերջ Բաքվում»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան պլանավորում են եռակողմ հանդիպումներ անցկացնել նաև տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես Իրանի և Թուրքմենստանի հետ:

«Հանդիպման օրակարգն ու հստակ օրը կորոշվի երեք երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների ընթացքում»,- ասել է աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս