Այսօր՝ օգոստոսի 1-ին, ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանում՝ Բեյլագանի զորամասերից մեկում, ջրահեղձ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997-ին ծնված Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu):
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռ է խոցվել Սիրիայի Իդլիբ նահանգում: Ինքնաթիռում գտնվող 5 մարդու ճակատագիրը պարզվում է, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Նախորդ երկու շաբաթը ցույց տվեցին, որ Հայաստանում որևէ ինստիտուտ ընդունակ չէ ադեկվատ արձագանքել որևէ իրադարձության: Պետական համակարգը ցուցաբերեց լիակատար անգործունակություն։ Տեսանք, որ խնդիր ունենք ոչ միայն իշխանության, այլև ամբողջ քաղաքական դաշտի հետ։ Արդեն հանգուցալուծում եղավ, իսկ ԱԺ-ն շարունակում է վայելել իր արձակուրդը: Մենք կարող ենք խոսել հանգուցյալ Ազգային ժողովի մասին, ու ավելացնելու բան չունեմ, որովհետև հանգուցյալների մասին կամ լավն են խոսում, կամ ոչինչ. լավը չկա, ուրեմն՝ ոչինչ»:
Ստորագրվել է իրանական բնական գազը Վրաստան տարանցելու վերաբերյալ պայմանագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալության իրանական բյուրոն: Հաղորդվում է, որ ստորագրված պայմանագիրը գործելու է 4 ամիս: Ընդհանուր առմամբ, Իրանից Վրաստան է մատակարարվելու 40 միլիոն խմ գազ:
Թուրքիայում ձերբակալվել է հատուկ ջոկատայինների խումբ, որին կասկածում են երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Ռուսական տնտեսությունը սեղմվում է «լայն ճակատով», վնասով են աշխատում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, իսկ նավթային եկամուտների կորուստները սպառնում են մինչև տարեվերջ սպառել Պահուստային հիմնադրամի միջոցները, գրում է ռուսական РБК-ն:
Գերմանիայում ծագումով թուրք տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Քյոլնի փողոցներ` որպես աջակցության նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:
Փրկարարները կարողացել են հասնել Կուզբասում «Ան-2» ինքնաթիռի կործանման վայր. ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, ողջ մնացած մարդիկ չկան, RIA Novosti-ին հայտնել է Սիբիրի ավիացիոն որոնողա-փրկարարական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պլոտնիկովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր անձնական հսկողության տակ վերցնել երկրի գլխավոր շտաբն ու հետախուզական ծառայությունները:
Այսօր առավոտյան Գյանջայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական Report կայքը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել իր կողմնակիցներին Ռուսաստանում ջիհադ իրականացնել: Այս մասին է վկայում YouTube-ում հրապարակված տեսահոլովալը, տեղեկացնում է Reuters-ը:
Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք […]
Այսօր մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել էր «Հիմնադիր խորհրդարանի» տեղեկությունները՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենաներով հատուկջոկատայիններ բերելու մասին: Սակայն ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներով հերքելը բավարար չէ, պետք է պաշտոնապես հերքեն այդ տեղեկատվությունը և հավաստիացնեն արցախցիներին: Ի դեպ, Վահան Բադասյանի հետ մեր զրույցը տեղի էր ունեցել մինչ «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ զենքերը վայր դնելը և իշխանություններին հանձնվելը:
Ավելի քան 100 մերկ կանայք Քլիվլենդում մասնակցել են ընդդեմ ԱՄՆ նախագահի թեկնածու, քաղաքական գործիչ և միլիարդատեր Դոնալդ Թրամփի բողոքի ակցիային:
Բելգիայի նվազագույնը 520 իրավապահ է հոգեբանության աջակցություն ստանալու նպատակով օգնության դիմել այս տարվա մարտին Բրյուսելի ահաբեկչություններից հետո:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդությանը ծուլություն չդրսևորել, այլ զբաղվել հասարակական հանրօգուտ աշխատանքով կամ քաղաքականությամբ, որպեսզի ձևավորվի ավելի արդար հասարակություն:
Երևանում տեղի ունեցողը կարող է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դա հակասում է Ռուսաստանի հետաքրքրություններին, ստիպում է նրան փնտրել անվտանգության նոր մարտահրավերների «պատասխանները»: Մոսկվան կարծում է, որ ահաբեկչությունն ու բռնությունն իշխանություն փոխելու համար անընդունելի են, դրանք կարող են հանգեցնել Հայաստանի համար ողբերգական հետևանքների:
Բրիտանական հատուկ ծառայությունները նվազագույնը 4 գործ են հետաքննում՝ կապված Միացյալ Թագավորությունում ահաբեկչությունների նախապատրաստման հետ՝ իսլամական ծայրահեղականության բռնկման ֆոնին:
Իրանի Մեշխեդ քաղաքի և Նախիջևանի միջև երկաթուղային ճանապարհը կգործարկվի այս տարվա աշնանը: Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մնացել է Կոլորադո նահանգի Mining Exchange հյուրանոցի վերելակում:
Եթե Եվրոպա ներթափանցի ավելի քան 1 միլիոն փախստական, ապա նրանց թվում կլինեն ջիհադիստներ:
Ասսամ նահանգի հյուսիսում՝ երկրի արևելքում, խեղդվել է 29 մարդ, Օդիշա նահանգում կայծակի հարվածի հետևանքով մահացել է 27 մարդ, հայտնում են տեղի իշխանությունները:
«Երկու շաբաթ իշխանությունը թույլ է տալիս այդ ահաբեկիչների բացահայտ կողմնակիցներին՝ արգելափակել երթևեկությունը, ցույցեր կազմակերպել, երբ այդ նույն ահաբեկիչները սպանել են ոստիկանի: Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանի սպանությունից հետո ոչ մեկը և երբեք չի վարի բանակցություններ ահաբեկիչների հետ»:
«Եթե անգամ բախումների 1% վտանգ կար, ապա կանայք ու երեխաներ այնտեղ չպետք է լինեին: Բայց Ոստիկանության գործողությունները ևս կրում էին ոչ այնքան նախազգուշական բնույթ, որքան՝ այդպիսի իրավիճակի համար նախապատրաստված դաժան պատժիչ ահաբեկման ակցիայի բնույթ»:
Գործակալության տեղեկություններով՝ զինյալները գրոհել են Քիրկուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվող AB2 կայանը, ինչի հետևանքով սպանվել է կայանի 4 աշխատակից, 2-ը ծանր վնասվածք է ստացել:
Թուրքիայում մահապատիժ սահմանելու որոշումը կարող է ընդունվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Եվ այսպես, ինչո՞ւ առաջին օրերին քչերը դուրս եկան և աջակցեցին «Սասնա ծռերին»: Դա ժողովրդին և հասարակությանը հասկանալու համար կարևոր հարցադրում է: Եկեք փորձենք հասկանալ մեր ուղին այդ անազատ ազատության մեջ, այդ նվաստացած հպարտության մեջ…
BBC-ն անդրադարձել է երեկ Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ Ոստիկանության ներկայացուցչի սպանության փաստին:
Սիրիայում զինյալները ականանետից կրակ են բացել հարավային Դերաա նահանգի Մութաբին գյուղի տեղի ունեցած հաշտեցման ակցիայի ուղղությամբ, 1 մարդ սպանվել է, 5-ը՝ տուժել: