Կոչ ենք արել համազեկուցողներին՝ այցելել քաղբանտարկյալներին. հանդիպման մի զգալի հատվածը եկեղեցու դեմ ծավալված արշավի մասին էր. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ քիչ առաջ հանդիպել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ:
Իր տեսաուղերձում պատգամավորը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Քիչ առաջ ես, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռոստոմյանը, այսինքն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները, հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության հարցով համազեկուցողների հետ։
Հանդիպման ընթացքում փաստերով ներկայացվել են թե՛ քաղբանտարկյալների՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, Սրբազան հայրերի, Արթուրի Սարգսյան…մեր բոլոր պայքարի ընկերների խնդիրները, խայտառակ վիճակը, յուրաքանչյուրը հատ առ հատ, փաստերով, ներկայացվել են մարդու իրավունքների այլ ոտնահարումներ, այլ խնդիրներ, որոնք մեր երկրում կան՝ դատական համակարգի պրոբլեմները, հակաժողովրդավարական պրոցեսները:
Իհարկե, հանդիպման մի զգալի հատվածը եկեղեցու դեմ ծավալված արշավի մասին էր: Մենք մեր դժգոհությունը, նաև ձեր դժգոհությունն ենք հայտնել զեկուցում տեղ գտած խայտառակ ձևակերպումների և զեկուցում տեղ չգտած հանգամանքների մասին։
Այս աշխատանքը շարունակական է, սա արվել է միշտ թե՛ գրավոր և թե՛ բանավոր տեսքով հանդիպումների և ելույթների տրամաբանությամբ, պարզապես, այս անգամ հենց հանդիպումից հետո որոշեցի այս ֆորմատով ձեզ տեղեկացնել այս հանդիպմանը մասին»:
Հայկ Մամիջանյանը նաև հայտնել է, որ կոչ են արել համազեկուցողներին՝ այցելել քաղբանտարկյալներին:
«Մի պրակտիկա, որն առաջ շատ հաճախ էր տեղի ունենեցել միջազգային կառույցների կողմից, բայց վերջերս կարծես մոռացվել է:
Հուսանք, որ մեր պահանջները տեղ կհասնեն և միս ու արյուն կստանան։
Երևի թե այսքանը… տաք հագնվեք, տաք հագնվելու և Փաշինյանի քարոզչական սրտերին չհավատալու խորհուրդներն ուժի մեջ են։ Ընդ որում, այդ Փաշինյանի քարոզչական թեզերը կապ չունի, թե ով է ասում՝ ինքը Փաշինյանը, իր քարոզիչները, թե Նիկոլ Փաշինյան 2-ը, իսկ ավելին, ես դրա մասին ասելու պլաններ չունեմ։ Ձեզ լավ երեկո»,- ամփոփել է նա:
