Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը դեռ չի հստակեցվում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն անդրադառնալով այն հարցին, թե մասնակցելո՞ւ է արդյոք ՀՀ նախագահը գագաթաժողովին, ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցերի մասին նախապես տեղեկացնում են:
Ռուսաստանի Դաշնության Կասպյան եւ Սեւծովյան նավատորմերի նավերի ծովային ռազմերթերի ինտենսիվությունը 1,7 անգամ մեծացել է:
ԱՄՆ-ի մարտական կորուստները, սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի օրվանից, կազմել են ավելի քան 5 հազար մարդ:
Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար:
«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Այս մասին հաղորդում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:
Նա անդրադարձել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարություններին, թե «հրահանգի դեպքում խոստանում եմ չայ խմել Բաքվում»՝ ասելով, թե անհարմար է գեներալի համազգեստով նման անլուրջ հայտարարություններ անել:
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել է 7,2 բալ:
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ ենդարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ԵԱՏՄ-ի գործառման գործնական ասպեկտների վերաբերյալ:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով:
«Ղազախստանը մեր մերձավոր գործընկերն է ու ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
Լիոնի (Ֆրանսիայի կենտրոնական մաս) արվարձանում գտնվող «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտում մայիսի30-ի երեկոյան տեղի են ունեցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկիչների գործողությունների կանխման լայնընդգրկուն վարժանքներ:
Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում:
Եվրամիության ղեկավարները, արագ ու լիակատար ինտեգրացման գաղափարով տարված, չեն նկատել, որ Եվրոպայի սովորական քաղաքացիները համամիտ չեն այդ եվրախանդավառությանը:
ԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը:
Թուրքիայի Շիռնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ասատանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման Orbitz ծառայությունը կազմել է ինքնուրույն զբոսաշրջիկների համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը: 12 բնակավայրերից բաղկացած ցուցակը գլխավորել է Դուբլինը, հաղորդում է TurboNews պորտալը:
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ոստիկանությունն ու փրկարարները որոնում են մի կնոջ, որին, ինչպես ենթադրվում է տարել է կոկորդիլոսը: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Ավելի շատ փոխում է առավել պարկեշտներին ու արդարամիտներին: Նաև նրանց, ովքեր շահեկանորեն տարբերվել են իշխանությունից՝ իրենց մասնագիտական ու այլ հատկանիշներով: Մինչև իշխանությանը մաս կազմելու պահը, բնականաբար:
«Մենաշնորհների դեմ չենք կարողանում պայքարել, բերում մենաշնորհներն օրինականացնում ենք»,-168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ այսօր արած հայտարարության մասին:
Նրա ծնողները նախ հայտարարել էին, թե ամբողջ ընտանիքով գնացել էին վայրի բույսեր հավաքելու, եւ որդին կորել է: Բայց հետո հայրը ոստիկանությանը խոստովանել է, որ արդեն ետդարձի ճանապարհին երեխային մենակ է թողել լեռներում՝ պատժելով այն բանի համար, որ նա քարեր էր նետում ավտոմեքենաների վրա: Ծնողները որդուց հեռացել են մոտ 500 մետր, իսկ հետո եկել են նրա հետեւից, բայց նա արդեն տեղում չի եղել:
Հայ-վրացական փոխհարաբերությունները շատ հետաքրքիր եւ, կարելի է ասել, եզակի են: Այս մասին Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Կովկաս-2015» ամենամյա միջազգային գիտաժողովի ընթացքում նշեց ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ պատճառները հասկանալի են, քանի որ այժմ այնպիսի մի քաղաքական իրավիճակ է ստեղծված, որում Հայաստանի եւ Վրաստանի ներքին ուժերը վերջին 25 տարում բաժանել են երկրները տարբեր ձեւաչափերի:
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
Հինգ ֆունտ ստեռլինգ անվանական գնով (7,3 դոլար) նոր պլաստիկե դրամը՝ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) դիմանկարով, հունիսի 2-ին կներկայացվի Բլենհեմյան պալատում՝ դուքս Մալբորոյի տոհմական կալվածքում, որտեղ ծնվել է Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը: Այս մասին հայտնել է Sunday Telegraph թերթը:
Նյու Յորքի կառուցապատողներից մեկը ծրագրում է վաճառքի հանել փենթհաուս՝ 250 միլիոն դոլար արժողությամբ. դա գնային առավելագույնի բացարձակ ռեկորդ է քաղաքի բնակելի անշարժ գույքի շուկայի համար:
Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի նախաձեռնություն հանդիսացող և նրա կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ ռազմական դաշինքի: Տնտեսությունը մեծամասամբ կախված է Ռուսաստանից, վերջինս մինչև 2043թ. գազի վաճառքի հարցում մենաշնորհ ունի: Երկրում արտաքին ներդրողների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում ապավինում ենք Ռուսաստանին և այսպես շարունակ:
Լյուքսեմբուրգում մեկնարկեց Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը: Ներկա են շուրջ 700 հյուրեր տարբեր երկրներից: Գագաթնաժողովը լուսաբանում են մոտ 100 լրագրողներ:
Կուր գետը, գարնանային վարարումների փոխարեն, այս տարի սկսել է ցամաքել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ նման պատկեր դիտվել էր նաեւ անցյալ տարի: