ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Սենատի առջև ելույթում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները ընդհանուր համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք խաղաղության գործընթացի հիմնական պահանջն են:
Հունվարի 28-ին, չորեքշաբթի, Սենատի լսումների ժամանակ նա նշել է, որ դա ենթադրում է եվրոպական զորքերի սահմանափակ կոնտինգենտի տեղակայում՝ հիմնականում ֆրանսիական և բրիտանական, և ամերիկյան անվտանգության երաշխիքներ:
Եվրոպացիները չեն կարողանա իրականացնել նման միջոցառումներ առանց Վաշինգտոնի աջակցության՝ վերջին տասնամյակների ընթացքում պաշտպանության ոլորտում անբավարար ներդրումների պատճառով, ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը:
Ռուբիոյի դիտարկմամբ՝ Ուկրաինայի Արևելքում տարածքների հարցը մնում է չլուծված:
