Անվտանգության երաշխիքը տանկը կամ զինվորը չէ. Նիկոլ Փաշինյան

Երկրի անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտ է բանակի դիմաց ավելացնել նոր անվտանգային բուֆերներ։ Այս հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ։

Ըստ նրա` նոր անվտանգային բուֆերների ավելացումը հնարավորություն կտա, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի։

«Չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա: Անվտանգության երաշխիքը այն չէ, որ տանկ կամ զինվոր է կանգնած։ Դրանից մեր անվտանգության մակարդակը չի ավելանում, այլ լինել համաշխարհային առևտրային մատակարարման շղթաների մի մասը։ Մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Միջազգային լեգիտիմությունը շատ կարևոր հանգամանք է. երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա, դա բոլորովին այլ վիճակ է»,– շեշտեց նա։

Փաշինյանի համոզմամբ՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը:

«Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր է անհրաժեշտ, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը` որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից»,– ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով` «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031