Բաժիններ՝

«Ռիո 2016». Օլիմպիական ավանը` ներսից

Ռիոյի` մարզիկների համար նախատեսված ավանը համախմբման վառ ապացույց է: Այստեղ զբոսնում, մարզվում և իրենց ազատ ժամանակն են անցկացնում Խաղերին ժամանած 10.500 մարզիկները, մարզիչները, օժանդակ և ադմինիստրատիվ կազմի ներկայացուցիչները: Խոսում են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և միմյանց հետ կիսում սնունդը, բնակարանները և, իհարկե, հաճելի ու հիշարժան պահերը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացնում է օլիմպիական ավանի լուսանկարները:

Ռիոն առաջին հարավամերիկյան քաղաքն է, որտեղ անցկացվում են ամառային օլիմպիական խաղեր և երկրորդ քաղաքը Լատինական Ամերիկայում` Մեխիկոյից հետո, որտեղ 1968 թվականին արդեն տեղի էին ունեցել Ամառային օլիմպիական խաղեր և սկսած 2000 թվականից առաջին անգամ տեղի են ունենում Հարավային կիսագնդում։ Խաղերն անցկացվում են 2016թ. օգոստոսի 5-21-ը։ Մրցումներն անցկացվում են 28 սպորտաձևերում` ներառյալ Ռեգբի-7 և գոլֆ, որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին։

Olimpiada (3) Olimpiada (7) Olimpiada (8) Olimpiada (9) Olimpiada (4) Olimpiada (2) Olimpiada (6) Olimpiada (5) Olimpiada (1)

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031