«Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Անդրկովկասում». Արագած Ախոյան

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի դիտարկմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանն աստիճանաբար ապակայունանում է: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն զբաղվեն առկա խնդիրների լուծմամբ:

«Ես էլի եմ առաջարկել, որ արժե կազմակերպել կլոր սեղան տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ, ինչու չէ՞ Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ, քանի որ այլեւս պետք չէ թողնել տարածաշրջանում առկա խնդիրների լուծումը գերտերություններին: Դրանք մեր խնդիրներ են, մենք էլ ունենք հնարավորություններ: Ես կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրներին սպասվում են բավականին մեծ մարտահրավերներ, եւ պետք է մտածել, թե ինչպես պայքարել դրանց դեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ նա շեշտեց, որ Ռուսաստանը փորձում է պահպանել հարաբերություններ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Որպես տարածաշրջանում մեծ դեր ունեցող երկիր է, նա պետք է պահպանի բոլոր երկրների հետ ունեցած հարաբերությունները, որպեսզի ոչ մեկին չնեղացնի: Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Անդրկովկասում, սակայն երբեմն լինում են անընդունելի եւ անհասկանալի քայլեր, ինչպես օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթը՝ վեց ամիս առաջ՝ լարված հարաբերություններ, իսկ վերջերս հանկարծ նրանք նորից դարձան եղբայրներ: Սա ինձ համար անընդունելի է»,- ասաց նա:

Խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձի մասին՝ նա կրկնեց, որ այնտեղ դեռեւս ամեն ինչ նոր է սկսվում: «Իրավիճակը Թուրքիայում շատ ծանր է, եւ ոչ ոք թող չկարծի, որ ամեն ինչ ավարտվել է: Թեպետ փորձն անհաջող էր, սակայն խնդիրները դեռ մնում են»,- նշեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031