ԱՄՆ-ում երեք երեխա ընկել է դիտանիվից

ԱՄՆ-ում երեք երեխա ընկել է դիտանիվի խցիկից: Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, երեկոյան Գրինվիլի (Թենեսիի նահանգ) Green County Fair ժամանցի զբոսայգում: Ոստիկանական դեպարտամենտի տվյալներով՝ շրջվել է ատրակցիոնի խցիկներից մեկը, դրա հետեւանքով այնտեղ գտնվող երեխաներն ընկել են 12 մետր բարձրությունից:

Երկու տուժածների ուղղաթիռով շտապ տեղափոխել են տեղական հիվանդանոց, մեկին այնտեղ են տարել շտապ օգնության մեքենայով: Ներկայում բոլոր երեքն էլ գիտակից վիճակում են եւ կարող են խոսել:

Առայժմ իշխանությունները տեղեկատվություն չունեն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Ժամանցի զբոսայգու տնօրինությունը Facebook-ում հայտարարել է, որ պատահարի պատճառով «խորապես ցնցված է եւ վշտացած»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031