Ռուսաստանից Անթալիա զբոսաշրջային հոսքն անցած տարվա համեմատ նվազել է 97 տոկոսով
Ռուսաստանից Անթալիա զբոսաշրջային հոսքը 2016թ. հուլիսին կազմել է 15,4 հազար մարդ, ինչն անցած տարվա համեմատ քիչ է 97 տոկոսով: Այս մասին են վկայում Անթալիայի միջազգային օդանավակայանի վիճակագրական տվյալները, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանցի զբոսաշրջիկներից բացի` զգալի նվազել է նաև զբոսաշրջային հոսքը Գերմանիայից` անցած տարվա հուլիսի 352 հազարի փոխարեն այս տարի կազմել է մինչև 254,8 հազար մարդ (2016թ. հուլիս, նվազումը` 28 տոկոս):
31%-ով նվազել է նաև Նիդեռլանդներից զբոսաշրջային հոսքը, 52%-ով` Շվեդիայից, 51%-ով` Ղազախստանից զբոսաշրջիկների թիվը:
Միաժամանակ, գրեթե կրկնակի ավելացել է ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը` կազմելով 120,4 հազար մարդ:
8 ամսում Ռուսաստանից Անթալիա զբոսաշրջային հոսքը նվազել է 1,644-ից մինչև 48 հազար մարդ, ինչը կազմում է 97%-անոց անկում:
2016թ. սկզբից Անթալիայի օդանավակայան է ժամանել 3,2 մլն օտարերկրացի, ինչը 47%-ով քիչ է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: