ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական դադար հայտարարել` քաղաքի էլեկտրալարերն ու ջրամատակարարման ցանցը վերականգնելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դժվար թե մնա ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, գրում է ամերիկյան Politico պարբերականը` հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին:
Անկարան և Մոսկվան մի շարք կարևոր հարցեր կքննարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ռուսաստան այցի շրջանակում, ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիան իրավունք ունի ԱՄՆ-ից ակնկալել 1999 թվականից Փենսիլվանիայում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Թուրքիայի ձախողված պետական հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակից հետախուզման մեջ է, հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, Բաքվում երեկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ կայանալիք բոլոր երեք նախընտրական բանավեճերին, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Սիրիայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագիրը, հայտնում է TASS-ը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին այլընտրանք միության ստեղծումը, գրում է գերմանական Bild պարբերականը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Իրանի, Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հրավիրված եռակողմ գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահին հրավիրելու է թեյելու, հայտնում է «Ազեր Թաջ» գործակալությունը:
Իրանը ջանքեր կգործադրի, որպեսզի տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսության միջոցով։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` երեկ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Ալիևի խոսքով` եռակողմ հանդիպումը հագեցած էր, երեք երկրների ղեկավարները կարողացել են քննարկել միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր:
Ռուսաստան այցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել TASS գործակալությանը` կարևորելով այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովը:
Ռուսական RIA Novosti գործակալության տեղեկացմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ հայտարարել է Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջան հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տեսակի նվազագույնը 10 ինքնաթիռի գնմամբ, որի վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
58 օրում Չժան Բոն եւ նրա անձնակազմը, որոնք օգոստոսի 7-ին մեկնել են Պեկինի միջազգային օդանավակայանից, պլանավորում են հաղթահարել մոտ 40 հազար կիլոմետր՝ կատարելով շուրջ 50 վայրէջք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան եւ ԱՄՆ-ը:
Աշխարհում գոյություն ունեն քաղաքներ, որ այս կամ այն պատճառով բնակիչների կարիք ունեն և իրենց տարածքում բնակվելու և աշխատելու համար մարդկանց գումար են վճարում։
Գողացողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, ժամանակի ու տարածության մեջ՝ գրեթե անհնարին թվացող, բայց կրկին մեխանիկական է։ Եթե իհարկե, վերջնականապես սպառված չեն նորմալ պետություն ունենալու հույսերը, ու եթե այդ սպառվածության հետ համակերպվածությունը չի վերածվել մշտական կեցության։
Քանզասի նահանգի կոնգրեսական Սքոթ Շվաբի տասնամյա որդին՝ Քալեբ Թոմասը, զոհվել Է աշխարհի ամենաբարձր ջրային թեքուղու վրա, որը տեղակայված է քաղաքային Շփիթերբան ջրաշխարհում: Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Համացանցի միջոցով կատարվող անօրինությունները կանխելու համար բազմաթիվ երկրներում Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացվում է հերթական մեքենայության մասին, որը վերջին օրերին ակտիվորեն տարածվում է սոցցանցերով:
«Ես կուզենայի նաև, որ «Սասնա ծռերը» լսած լինեին նախագահի վերջին ելույթը, որում ամեն ինչ ասված էր, և, կարծում եմ՝ այնքան խորքային, բովանդակային, բոլոր հարցերի պատասխանները տրված էին, որ չեմ կարծում, որ այլևս այդպիսի կոչեր պետք են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մեկնաբանելով «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի նամակը՝ ուղղված ՀՀ իշխանավորներին:
Delta AirLines ամերիկյան ավիաընկերությունը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին համակարգչային համակարգում խափանումն առաջացել է Ատլանտա քաղաքում ԷլեկտրաԷներգիայի անջատվելու պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ահաբեկիչների կողմից իրականացված «զզվելի ակտը», որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Պակիստանի Քվետա քաղաքում:
«Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգությունը պետք է իր բոլոր տարրերով և դրսևորումներով արմատախիլ արվի երկրում, և առանց դրա Հայաստանը հնարավորություն չի ունենա շնչելու, ուժ հավաքելու, հույսով և հավատով ընթանալու դեպի ապագա: Դա նաև անհնարին կլինի, եթե չվերանայվի մեր անվտանգության, արտաքին, տնտեսական, էներգետիկ քաղաքականությունը, հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, եթե Հայաստանն իր մեջքը չուղղի և պարանոցը չազատի Ռուսաստանի հետ «դարավոր բարեկամության» այդ կախաղանի օղակի վերածված կապանքներից»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Պորտուգալիայի ամբողջ տարածքով բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4400 հրշեջ:
«Շատ եմ կարևորում այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել Թեհրան-Բաքու-Մոսկվա եռանկյունին, ինչը շատ հետաքրքիր երևույթ է. «Անկեղծ ասած, կցանկանայի, որ դա լիներ Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ կապված, բայց կարծես թե մենք ուշանում ենք գնացքից: Այստեղ այսօր կարծես թե շատ մեծ, ամբիցիոզ ծրագրեր են շոշափվում: Ստացվում է՝ շատ մեծ ինտեգրացիոն գործունեության սկիզբ, որտեղ Հայաստանը նորից չկա: Չնայած մենք Իրանի հետ ունենք պայմանավորվածություն, և ամսի 4-ին ստորագրվեց էներգետիկայի վերաբերյալ պայմանագիր, բայց ես կարծում եմ, որ դա քիչ է»:
Ռուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
«Խնդիրը միայն իշխանություններում չէ: Իհարկե, ակնհայտ է, որ պատասխանատվության հիմնական մասն իշխանությանն է վերաբերում, բայց երբ մենք ասում ենք՝ իշխանություն, դրա տակ մենք պետք է հասկանանք ոչ միայն՝ քաղաքական մեծամասնությունը, այլ նաև՝ քաղաքական իշխանության ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ նաև ընդդիմությունը, որ նույնպես պատասխանատու է հանրային կյանքի բնականոն կենսագործունեություն ապահովելու հարցում»:
«Օգոստոսի 7-ին ոստիկանությանն է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի քանդակագործ որդին, հայտարարելով, որ Մոսկվայի կենտրոնում Ուսպենսկու նրբանցքում գտնվող ստեղծագործական ստուդիայից հափշտակել են իր հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» գիպսե քանդակը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
«Եթե դուք կարծում եք՝ ես սթափ չեմ, ինչո՞ւ եք ինձ զանգել: Ի՞նչ է նշանակում՝ կոչ է անում սթափվելու: Ես սթափ եմ, պետք չէ ինձ կոչ անել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քուվեյթում Հայաստանի դեսպան, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանավորներն ականջալուր կլինե՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ սթափվելու կոչին: