Բաժիններ՝

Թուրքական ԶԼՄ-ները պարզել են, թե ովքեր են միջնորդել Պուտինի և Էրդողանի հաշտեցման հարցում

Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News թերթը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում որպես միջնորդներ հանդես են եկել թուրք գործարար Ջավիդ Չաղլարը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը, «Ջավիդ Չաղլարը շատ կարևոր դեր է կատարել» հարաբերությունների վերականգնման հարցում, ինչպես և Նազարբաևը, որը «ցուցադրել է Թուրքիայի հետ մեծ բարեկամություն»:

Բացի այդ` ռուս-թուրքական ճգնաժամը մեղմելու հարցում իր դերն է ունեցել «գեներալ Հուլուսի Աքարի հայրենասիրական նախաձեռնությունը»: Միաժամանակ, Քալընը չի հայտնել, թե ինչպես են միջնորդները նպաստել կոնֆլիկտի հաղթահարմանը:

Hurryiett-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով` ապրիլի վերջին Հուլուսի Աքարը հայտնել է Էրդողանին, որ խնդիրը հնարավոր է հաղթահարել Չաղլարի օգնությամբ, որը Nergis Holding ընկերության ղեկավարն է, տեքստիլի բիզնես ունի նաև Դաղստանում:
Նշվում է, որ Չաղլարը ծանոթ է շրջանի ղեկավար Ռամզան Աբդուլաթիփովի հետ, որը շփումներ ունի ՌԴ նախագահի հետ նրա օգնական Յուրի Ուշակովի միջոցով:

Էրդողանը հավանության է արժանացրել պլանին, գրում է պարբերականը:
Կալընը շփվել է Ուշակովի հետ, որը Պուտինին ուղղված նամակի սևագրի հեղինակն է: Դրանից հետո սկսվել է մաքոքային դիվանագիտությունը, որի շրջանակում նամակը մի քանի անգամ խմբագրվել է:

Աղբյուրների խոսքով` հունիսի վերջին Պուտինի հետ հանդիպումից հետո Նազարբաևը Անկարայում Ղազախստանի դեսպանի միջոցով Կալընին հաղորդել է, որ Պուտինը պատրաստ է ընդունել նամակը:
Նազարբաևը նամակը փոխանցել է ՌԴ նախագահին Յուրի Ուշակովի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս