
Պետդեպը մեկնաբանել է Թուրքիայում հեղաշրջման փորձին ԱՄՆ-ի առնչության մասին լուրերը

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ը:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին:
«Այդ հայտարարությունները միանգամայն անհիմն են: Մենք աջակցում ենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին»,- հայտարարել է նա: