ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Իսկ Հայաստանի վերաբերյալ թոք-շոու կազմակերպել հնարավոր չէ, ամեն դեպքում ֆորմալ դաշնակիցներ ենք ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, բայց իր տեղը ցույց տալ պետք է։ Իսկ սրա համար կան հատուկ ծաղրածուներ, որոնք կասեն ինչ որ պետք է, երբ որ պետք է։ Պուտինի հայաստանյան վկաները ջանք չեն խնայում Ժիրինովսկուն Պուտինից տարանջատելու համար, բայց դա զուր է։ Ռուսաստանն այն պետությունը չէ, որ Պետդումայի փոխխոսնակն ինչ ուզի՝ ասի»,- գրել է Ղազինյանը։
Խոսելով «Սասնա ծռեր» խմբի մասին՝ Ն. Ծատուրյանն ասաց. «Եթե մեր հայրենասեր տղերքը պատանդ են վերցնում, աշխարհում իրենք տեռորիստ են համարվում, էլ չեմ ասում, որ, երբ բժիշկներին վերցրեցին, արդեն դու տեռորիստ ես, պետք է շատ լավ մտածվի, իսկ ինչո՞ւ չհավաքեն աշխարհի հայությանը, մի հատ նստեն, խոսեն՝ ոնց փրկեն մեր Հայաստան երկիրը: Սա ավելի կարևոր է, քան այդ բոլոր բացականչությունները, դրանցով ոչինչ չի լուծվում»:
«Ի՞նչ է նշանակում՝ հեղափոխություն անել. դա նշանակում է՝ առաջին հերթին՝ գրավել հեռուստատեսություն, ռադիոկայան, օդանավակայան, և ոչ թե՝ գնալ ՊՊԾ գունդ՝ նստել: Ես կառավարության տեղը լինեի կասեի՝ «է, նստեք», կկերակրեի, բուժօգնություն էլ ցույց կտային… Ի՞նչ է նշանակում ՊՊԾ գնդի շենքի գրավումը»:
«Երբ ծառանում է աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հարցը, տնտեսական մոդելը հեռանում է երկրորդ պլան, և մենք ստիպված ենք որոշումներ ընդունել պարզապես այն բանի համար, որ տնտեսությանը թույլ չտանք պտուտաձև փլուզվել»,- ասել է Մեդվեդևը:
«Ժամանակն է, որ մեր քաղաքական և այլ գործիչները նաև կրեն հետևանքների և արդյունքների պատասխանատվությունը: Վերջիվերջո, արդյունքում ո՞վ շահեց՝ մե՞նք, թե՞ մեր թշնամիները: Եվ դա հավասարապես ճիշտ է ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր գործիչների համար»:
«Շուրջ երկու տասնամյակ ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն եմ եղել: Այո, ևս մեկ անգամ կրկնեմ, որ Թուրքիան պետք է կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի համար, որպեսզի ակտիվ դիրքեր ստանձնի Հարավային Կովկասում»,- ասաց նա: Սակայն, նրա խոսքով, Թուրքիան լուծում պահանջող շատ ավելի ակտուալ հարցեր ունի:
Իրանը կուսումնասիրի Ուկրաինայի առաջարկը` ուկրաինական նավթատար համակարգով իրանական նավթը տարանցել Սլովակիա և Չեխիա:
Ռուսաստանում սննդամթերքը 2 տարում թանկացել է գրեթե 32 տոկոսով, ինչի պատճառը փոխադարձ պատժամիջոցներն են, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կցանկանար քննարկել տնտեսական համագործակցությունն ու ճգնաժամը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Hurriyet-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունն այն գերատեսչություն է, որտեղ ամենից շատ պետք է զգացվի երկրի միասնականությունն ու այդ գերատեսչությունը միշտ պետք է ցուցիչ լինի, թե որքան կարևոր է մեր հայրենիքն ու մեր երկիրը:
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարություններին լրջորեն արձագանքելն անիմաստ է համարում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ակնարկեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ կատարած հայտարարությանը:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն մեկնաբանել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի քննադատական հայտարարությունը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտպանության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևան Իզորիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հարցերի լայն շրջանակ, արձանագրել են երկկողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության դրական դինամիկան:
Ոչ մի տեղեկություն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին չկա, այսօր ադրբեջանական Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաման է արձակել հետաձգել պետծառայողներին աշխատանքի ընդունելու ամենամյա թեսթի հանձնումը կանանց նկատմամբ հնարավոր խտրականության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սույն թվականի օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահի հրավերով կայցելի Բաքու, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից: Ավելի վաղ նա նաեւ տեղեկացրել էր, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը չի այցելել ձերբակալվածին:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:
Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձագրի ստուգում են իրականացրել։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում և պահանջում ազատել Ռուսաստանի և Դոնբասի տարածքում պահվող ուկրաինացի պատանդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիտալի Բալասանյանը, որն այսօր մեկնեց ԼՂՀ, մեկ շաբաթից կվերադառնա Հայաստան և կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Այս օրերին մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից այն մասին, թե ինչ պետք է անել նման իրավիճակում:
Ռուսաստանը կարող է ռազմավարական ավիացիան վերադարձնել Սիրիա երեկ խոցված ռուսական «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռի պատճառով, գրում է «Կոմերսանտը»:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Գյուլենը չի կարող ԱՄՆ-ից դուրս գալ առանց երկրի իշխանությունների թույլտվության:
Ներգաղթյալների թիվը, որոնք ժամանում են Հունաստանի կղզիներ, կրկնակի ավելացել է Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրում է Daily Mail-ը:
«Սերժ Սարգսյանի ելույթից իմ տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ նախագահի ելույթում չկար ձեռքն առաջ մեկնելու ցանկությունը, այդտեղ ավելի շատ կար դատապարտում, սպառնալիքներ և գովեստ իրավապահներին:
Թուրքիան կշարունակի պայքարի Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ երկրի սահմաններից դուրս, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստան այցի ժամանակ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: