«Տոնդ շնորհավոր, նիկոլի առջև չչոքած սպա». Լիդա Առուշանյան

44-օրյա պատերազմում նահատակված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայոց բանակը պապիկյան սուրենն ու փաշինյան նիկոլը չեն, որ այսօր, թյուրիմացաբար, համարվում են անկախ Հայաստանի բանակի փաստացի ղեկավարները։ Հողերս ձեր գլխին. մեկը դասալիք, մյուսը սպա դանակահարող ծաղրուծանակ… Վազգենի ստեղծած բանակը կերան 2018-ին, երբ սրանք եկան իշխանության։ 20 թվականից հետո առավել ևս ամոթ է բանակի տոն շնորհավորել։

Բանակի արժեք իրապես գիտակցողներն ու գնահատողները կամ բանտերում են կամ հողի տակ։ Շատ չեմ խոսի այս թեմայով. սա Դավոյիս սիրած տոներից էր, որին միշտ սպասում էր։

Տոնդ շնորհավոր, նիկոլի առջև չչոքած սպա, տոնդ շնորհավոր հայ զինվոր, տոնդ շնորհավոր հայրենիքի արժեքը գիտակցող ու հայրենիքի անկախության համար կյանքներդ չխնայած ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ։ Այս տոնը ձերն է, ոչ թե դասալիք դավաճաններին։

Փա՛ռք Հայոց բանակին։ Պա՛տիվ նրանց, ովքեր զինվորական են ոգով ու էությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս