
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հարաբերությունների ողջ համալիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ մտադիր է քննարկել հարաբերությունների ողջ համալիրը, այդ թվում` պայքարն ահաբեկչության դեմ և տնտեսական կապերը, հայտնում է RT-ն:
«Մենք այսօր հնարավորություն կունենանք քննարկել մեր հարաբերությունների համալիրը և´ նեղ ձևաչափով, և´ ընդլայնված կազմով, այդ թվում` տնտեսական կապերի վերականգնումը, ահաբեկչության դեմ պայքարի համագործակցությունը»,- ասել է Պուտինը:
Էրդողանն իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը իր ներդրումը կունենա տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: