Ռուս ուղղափառ եկեղեցուն մտահոգում են Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու փորձերը

Ռուս ուղղափառ եկեղեցում անհանգստացած են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են կոպիտ միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին. հայտարարել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ։

«Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահը Եզրաս սրբազանին իր աջակցությունն է հայտնել՝ կապված Հայ եկեղեցու նկատմամբ այսօր իրականացվող ճնշումների հետ։ Միտրոպոլիտ Անտոնին ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցում խորապես մտահոգված են Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցական գործերին կոպտորեն միջամտելու փորձերով և անընդունելի են համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը»,-նշված է պաշտոնական կայքում։

Նշվում է նաև, որ Եզրաս սրբազանը հյուրին ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակը և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի ցուցաբերած համերաշխության համար։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս