Լուգանսկը` Լաոս. Լավրովը լեզվական սայթաքում է թույլ տվել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լեզվական սայթաքում է թույլ տվել` Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունը անվանելով Լաոս:
Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է RT-ի YouTube-յան ալիքում (0:21-ից):
«Մեզ անկասկած անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում: Հաճախակիացել են կրակոցները, ավերվում են հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ: Էլ չեմ ասում Լաոսի ղեկավարի վրա հարձակումները … Օ, Աստված, Լուգանսկի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության ղեկավարի` պարոն Պլոտնիցկու»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով` Մոսկվային չափազանց անհանգստացնում է ուկրաինացի զինծառայողների թվաքանակը շփման գծում: