Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր
Քուվեյթի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող նախարար և տնտեսական հարցերի ու ներդրումների պետական նախարար Սաբիհ Աբդուլազիզ Ալ-Մուխայզիմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում անցկացնելու և այդ նպատակով Հայաստանի Հանրապետություն նախապատրաստական այց կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության պահպանումը՝ ընդգծելով բաց և ակտիվ հաղորդակցության դերն առաջիկա նախաձեռնությունների առաջմղման և Հայաստանի ու Քուվեյթի միջև գործընկերության ընդլայնման գործում։
