Փաշինյանն ամեն տեսակի կապիկություն անելու է, միայն թե իր մասին խոսեն․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն այն կարծիքին է, որ ՔՊ-ի կողմից հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելը «հերթական ՔՊ-ական ֆեյք միջոցառումն է», որն ըստ նրա՝ կապ չունի հայ ազգի հետ։

«Նախ՝ ընտրություններից առաջ Փաշինյանը փորձեց իր ընտրազանգվածին ինչ-որ կերպ ցույց տալ, որ իր համար կարևոր է հայրենիքը և հայրենիքի համար նահատակվածների համար օր նշանակելը, որը կտրված է մեր իրականությունից։ Մյուս դիվային քայլը, որը տեղավորվում է իր կողմից վարվող հիբրիդային պատերազմի շրջանակներում՝ փորձել մոռացության տալ բոլոր այն հիմնական և կարևոր օրերը, որոնք նստած են ժողովրդի հիշողության մեջ, այդ թվում՝ սեպտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ը և բազմաթիվ նման օրեր, որոնք Փաշինյանի կառավարման օրոք և նրա անմիջական մեղավորության արդունքում սև են դարձել մեր օրացույցում, ողբերգություն են դարձել մեր ժողովրդի համար։ Նա փորձում է այդ օրերը մոռացության տալ և որևէ կերպ կառավարել սուգը, որովհետև շատ լավ հասկանում է, որ ինչ-որ մի փուլից սուգը վերածվում է վրեժի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ Փաշինյանը վախենում է հայ ժողովրդի վրեժից։

«Նա գիտի, որ դա անխուսափելի է, և հնարավորինս փորձում է կառավարելի դարձնել և մոռացության տալ բոլոր այն օրերը, որոնք իր ձեռամբ դարձան սգո, պարտության, կորուստների օրեր։ Դրանով էր պայմանավորված, որ երեկ Հանրապետության տարածքում իր ամբողջ ռեսուրսը փորձեց կենտրոնացնել, որպեսզի ինչ-որ կերպ ցույց տար, որ հանրությունն իրեն լսում է և այդ օրն ընդունել է՝ որպես հիշատակի օր։

Երեկ ես եղել եմ «Շիրակ» պանթեոնի տարածքում և նկատեցի, որ այն քայլիստները, ովքեր, կներեք, կենցաղային ասեմ՝ սպարծիվկան նասկիների մեջ դրած եկել էին այդ տարածք, նույնիսկ չհասկանալով՝ ուր են եկել, և միայն 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմների մոտ էին քայլում, որովհետև դա էր մայրուղուն ավելի մոտ, և իրենք նույնիսկ ջանք չգործադրեցին մի քանի քայլ ավել քայլել և գնալ 90-ականներին մարտիրոսացված մեր եղբայրների շիրիմների մոտ։ Այստեղ երևաց հերթական ձևականությունը և հասարակության այն հատվածը, որն անհաղորդ է մեր բանակի և հայրենիքի համար ընկած մարդկանց հիշատակին»։

Կարդացեք նաև

Նա վստահ է՝ քանի կան Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, մենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ փաստացի գտնվում ենք ցեղասպանության շեմին․

«Ինչո՞ւ, որովհետև նրա օրոք մենք նույնիսկ նորմալ կամավորական ջոկատներ չենք կարող կազմել, և թե՛ հայոց բանակը, թե՛ հայ տղամարդը զրկված են զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու հնարավորությունից։ Մենք դա տեսանք Արցախում հենց 44-օրյա պատերազմի առաջին օրերից սկսած․․․Նա մեզ տանում է Արցախի ճանապարհով։ Արցախը իր համար լաբորատորիա էր, որտեղ փորձարկեց՝ ինչպես կարող է հայ ժողովրդին տանել ոչնչացման՝ կոտրելով դիմադրությունը, և ինչ տեղի է ունեցել Արցախում, փաստացի ավելի մեծ մասշտաբներով և ավելի զգույշ իրականացնում են ՀՀ նկատմամբ»։

Ըստ նրա՝ ընտրություններին ընդառաջ ամեն ինչ պետք է սպասել Նիկոլ Փաշինյանից․

«Նա ցանկացած տեսակի կապիկություն անելու է, որպեսզի կարողանա գոնե քիչ մնացած ընտրազանգվածը պահի, դրան գումարի վարչական ռեսուրսը, Արևմուտքի աջակցությունը, որոշ ընդդիմադիրների օգնությամբ կրկին կարողանա դառնալ վարչապետ։

Այս ճանապարհին նա նույնիսկ պատրաստ է մերկ վազել Երևանի փողոցներով, կարևորը՝ ուշադրություն գրավի իր վրա։ Նա ամեն ինչի պատրաստ է, միայն թե յուրաքանչյուր օր խոսեն իր մասին, և Նիկոլի վկաները կարողանան իրենով նորից պարծենալ։ Մենք պետք է մի պահ դուրս գանք այդ մեկնաբանությունների դաշտից, մեր սեփական օրակարգի շուրջ մտածենք և այդ օրակարգը ավելի լայնածավալ առաջ տանենք»։

Մանրամասները՝ 168ТV -ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս