Մակրոնը Գրենլանդիայի իրավիճակը Եվրոպայի համար մտահոգիչ ռազմավարական ազդանշան է անվանել

«Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ ռազմավարական ազդանշան է ամբողջ Եվրոպայի համար՝ եվրոպական ինքնիշխանության հաստատման, Արկտիկայի անվտանգությանը նպաստելու, արտաքին միջամտության և ապատեղեկատվության դեմ պայքարի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն զարգացման համար արտոնյալ գործընկերության զարգացման և ռազմավարական կախվածության նվազեցման առումով»,- Ելիսեյան պալատում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ելույթն ուղիղ եթերով հեռարձակվել է X-ում։

Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ Եվրամիությունը 2026 թվականին պետք է վերանայի իր Արկտիկական ռազմավարությունը։

Տեսանյութեր

Լրահոս