Բաժիններ՝

Պուտինի և Էրդողանի նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները տևել են երկու ժամ, որից հետո նախագահները սկսել են երկկողմ համագործակցության հարցերը քննարկել ընդլայնված կազմով, հայտնում է RIA Novosti-ն:

Ռուսական կողմից ընդլայնված ձևաչափով բանակցություններին մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Թուրքական պատվիրակության կազմում են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, Թուրքիայի փոխվարչապետ Ահմեդ Շիմշեքն ու երկրի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031