Դեսպան Դուշան Սպասոևիչը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ Սերբիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները, և որպես դեսպան՝ կանի ամեն հնարավորը դա իրականություն դարձնելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-սերբական համագործակցությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին:
Ռուսական կողմը որևէ խնդիր չունի Աբխազիայի տարածքով Հայաստան և Վրաստան բեռների տարանցումը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: «
Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլից արված մեջբերման կոկորդիլոսի հետ: Ա
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս պաշտոնապես դիմել է բարձրագույն ընտրական հանձնաժողով` պահանջելով չեղյալ համարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի անվտանգությունը խստացվել է` կապված նրա դեմ ահաբեկչության լուրջ վտանգի հետ, որը ծրագրում էին իրականացնել երկու մարդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է մասնակցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճերին:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն իր ժողովրդականությամբ 15 տոկոսով գերազանցում է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին:
Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ:
Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները լավատեսներ չեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության հարցում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու:
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրում մահապատիժը վերականգնելու ծրագրերը կարող են պատճառ դառնալ Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության դադարեցման:
«Կարելի է ենթադրել, որ քաոտիկ վիճակում Թուրքիան, թերևս, ավելի վտանգավոր է Հայաստանի համար։ Իսկ լինելով միահեծան ղեկավար՝ Էրդողանը կարող է անել այն, ինչ ուզում է, ինչն ավելի վտանգավոր է մեզ համար»։
Եվրամիությունում անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասինշ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։
Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում՝ լրացուցիչ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ անցկացնելով իր 52 պատգամավորների:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում:
«Արդեն թող որոշում կայացնեն: Կամ այո, կամ ոչ: Եթե ասեն «ոչ», մյուս համաձայնագրերը` այդ թվում և փախստականների հարցով համաձայնագիրը չեղյալ կհամարվի»,-ասել է Չավուշօղլուն` հայտարարելով, թե ԵՄ-ն Թուրքիային շանտաժի ենթարկելով ոչ մի տեղ չի կարողանա հասնել:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում է կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:
Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք-չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց է տեղափոխվել:
«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք է ինչոր բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից է կախված լինելու»: