Լատինական Ամերիկայի ինը երկրների կառավարությունները դատապարտել են նոր ընդհարումները բողոքավորների եւ Վենեսուելայի ոստիկանության միջեւ եւ հանրապետության իշխանություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել բռնության կանխման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակմանը:
Փարիզի կենտրոնի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մի ոստիկան, ևս երկուսը վերքեր են ստացել: Հարձակվողը գնդակահարված է:
ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն:
«Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի», իսկ վերջերս էլ հայտարարել է. «Ձեզանից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմներ», երեկ էլ թե` «ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»։
Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ:
Եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձևավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:
Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան և աշխատի ռուսական բանակում։
Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն մնում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։
Ապրիլի 2-ին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական, փորձագիտական հանրությանը հուզող ամենահրատապ հարցերից մեկը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ժամկետն է։
Քիչ առաջ Փարիզի Ելիսեյան դաշտերում կրակոցներ են հնչել և մեկ ոստիկան սպանվել է, հաղորդում է CNN-ը:
Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է BBC-ին:
«Ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»։
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն առանցքային պահ էր հետագայում նման ողբերգությունների կրկնության հարցում:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաստատել է 2018 թվականին նախագահի պաշտոնին հավակնելու իր մտադրության մասին:
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը մայիսի 16-17-ին հանդիպում կունենան:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը չի քննարկել:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակում են քննարկումները կոալիցիա կազմելու շուրջ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կսկսի Երևանի Էրեբունի վարչական շրջանից:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մոտ ժամանակներս հանդիպելու հնարավորությունը:
Բրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին կալանավորելու մասին լուրերը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
«Այսօր Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Կազմակերպության առաջիկա գագաթնաժողովը 2018թ-ին տեղի է ունենալու Երևանում: Դա կարևոր պահ է լինելու մեր երկու երկրների համար: Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների շրջանակներում պետք է ուշադրություն դարձնենք նաև տնտեսության, ինչին հաճախ Հայաստանում ուշադրություն չի դարձվում: Ֆրանսիան պետք է Հայաստանում ներդրումներ կատարի հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորագույն տեխնոլոգիաները»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահ թեկնածուն:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու կարեւորագույն թեկնածուների հայտարարությունները՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման պատկերացումներ փոխանցելու ուղղությամբ դիտարժան կետեր են ներառում իրենց մեջ։ Որքան էլ դրանց նայենք ընտրական շարժառիթների նկատումով, այնուամենայնիվ խնդրի իրազեկման հակամարտության էության, պատմականի նկատմամբ իրազեկվածության երեւույթը փաստացի է։
«Տեսնենք, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ապրիլի 24-ի միջոցառմանը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր խոսք կասեն, հայկական հարցերի հետ կապված անձամբ խոստումներ կտան հայ համայնքի, քաղաքական, հասարակական գործիչների առջև, հնարավոր է երկրորդ փուլում կոչ անենք քվեարկել որևէ թեկնածուի օգտին»,-հավելեց Մուրադ Փափազյանը:
Հայաստանի Հանրապետության համար առկա ռազմական սպառնալիքների և դրանց հաղթահարման ռեսուրսների հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտպանական համակարգի հետագա զարգացման հիմքում պետք է դրվեն նորամուծական հայեցակարգային գաղափարները և կիրառվեն համազգային պաշտպանության ամենաարդիական միջոցները, որոնք համահունչ լինեն Հայաստանի դաշնակիցների ու գործընկերների պաշտպանական-անվտանգային մտքի և տեխնոլոգիաների զարգացումներին:
168.am-ի ճշտող հարցին, թե՝ «Ելքի՞ն» նկատի ունեք, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Նկատի ունեմ նրանց, ովքեր ասում են՝ արևմտամետ ենք, մեր նպատակը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն են, բայց այսօր ասում են՝ չէ, մեր ազգային շահերն են կարևորը, կարծես թե ՆԱՏՕ-ն կամ քաղաքակրթական արժեքներն ազգային շահերին կարող են հակասել: Արժի՞, որ մենք անվանապես ասենք, երևույթն է կարևոր այստեղ»:
«Այս տարանցիկ ուղին ողջ տարածաշրջանը կներառի ռուսական վերահսկողության տակ, և այնպիսի վերահսկողության, որից հետո ոչ միայն հայերը, այլև վրացիները չեն կարողանա թոթափել այդ վերահսկողությունը, իսկ դրան ոչ մեկը չի համաձայնի»։
Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: