Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ-ի, Իրանի և Սիրիայի դեմ. Financial Times
ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասինշ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կսահմանենք ԿԺԴՀ-ի դեմ»,-ասել է նա: Ֆինանսների նախարարը հավելել է, որ դրանք լինելու են ուղղակի պատժամիջոցներ ԿԺԴՀ-ի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ, այլ ոչ թե չինական ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում այդ երկրի հետ:
«Անցած շաբաթ մենք պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի դեմ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ,ընդգծել է Մնուչինը: Նոր պատժամիջոցներ կլինեն Իրանի դեմ, որոնք կապված չեն միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր հետեւել Թեհրանի գործելակերպին»:
«Զգալի պատժամիջոցներ կսահմանվեն Սիրիայի դեմ,հավելել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:Ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում, եթե խոսենք չափերի ու ծավալների մասին, դրանք կվերաբերեն մոտավորապես 200 սիրիացիների կամ Սիրիայի հետ կապված անձանց ու կազմակերպությունների»,-հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: