Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա:
Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:
ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է:
Թեեւ ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, եւ գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սեւ հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։
Արքայազն Հարրին մեծ հարցազրույց է տվել բրիտանական Telegraph հրատարակությանը, որում պատմել է իր մոր մահվան հետ կապված հոգեբանական խնդիրների մասին, տեղեկացնում է BBC-ին:
«Կարո՞ղ է՝ ժողովուրդը հիմար է, չի տեսնում, որ հիմնականում շատերը բառացիորեն սուտ են խոսում, և՛ բարոյական նորմերն են խախտված, և՛ մի շարք այլ նորմեր։ Եվ այդ մարդկանց դեմ են տալիս, ասում են՝ ընտրեք»։
«Այդ ականապատումը ժամանակին իրականացվել էր Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական ուժերի ճնշիչ գործողությունների հետևանքով, և հիմա Թուրքիան այդ ամբողջ հատվածն ականազերծում է՝ տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ»։
«Իհարկե, միակ ընդդիմադիրն ինձ համար Զարուհին է, և կարծում եմ՝ ժողովրդի մեծ մասը կգնա՝ Զարուհուն կընտրի, բայց նշանակություն չունի՝ ով ում կընտրի, ընտրությունները միանշանակ կեղծվելու են»:
ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, եւ կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը:
Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, որը համարվում էր աշխարհի ամենածանր կինը եւ կշռում էր շուրջ 500 կիլոգրամ, Հնդկաստանի Մումբայ քաղաքի կլինիկայում նիհարել է գրեթե կրկնակի եւ այժմ կշռում է 260 կիլոգրամ:
«Երեք ուժերն էլ կհաղթեն Երևանի քաղաքացիներին, նրանք իրենց ներկայությունը կունենան ավագանիում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ինչպես կարգն է, ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն, իր ձայներով բավարարված կլինի «Ելք» դաշինքը, ստացած իր ձայներով ներկա կլինի նաև «Երկիր Ծիրանին» ու կբողոքարկի ընտրությունների արդյունքները, որովհետև արդարացի ընտրություններ անհնար է Հայաստանում»,- ասաց նա:
Ոսկու համաշխարհային գները հասել են 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն նշագծին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության սաստկանալու պատճառով:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հայտնել երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ սկսել է դաշինքի քարոզչական հոլովակի նկարահանման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Էրդողանը պետք է փորձի լեզու գտնել և՛ Արևմուտքի հետ, որպեսզի քրդական հանրապետություն չձևավորվի, և՛ ճնշել քրդերին, անկայունության նոր ալիք բարձրացնելով։ Արևմուտքից շատ ավելի կոշտ վերաբերմունք է ակնկալվում, բայց չեմ կարծում, թե մենք ստանանք այդ վերաբերմունքը, քանի որ Էրդողանին դեռ հաջողվում է վերահսկել Արևմուտքին»,- նման կարծիք հայտնեց Աքթարը։
Ամերիկացիների շուրջ 45 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի այն խոստումները, որոնք նա տվել է նախընտրական պայքարի ընթացքում:
Ոչ մեծ ինքնաթիռ է աղետի ենթարկվել Լիսաբոնի մերձակա սուպերմարկետի մոտ:
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն անց է կացվել երկու կողմերի համար անհավասար հնարավորությունների պայմաններում:
ՀՀԿ-ն երկաստիճան մի սկզբունքով է ձևավորվում՝ բյուրոն է, որտեղ օլիգրախների ազդեցությունն ավելի քիչ է, և օլիգարխներն են, որոնք կան քաղաքական և տնտեսական պրոցեսների մեջ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի`Աբու Բաքըր ալ Բաղդադիի հիմնական օգնականներից մեկը սպանվել է Մոսուլից դեպի արևմուտք ընկած տարածքում:
Ռուսաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի գործողություններ չի ձեռնարկի, ինչպես դա վերջերս եղավ Սիրիայի հետ:
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Վրաստան:
Կորեական թերակղզու հարավ արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17-ին մեկնարկել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի վերջին կվերադառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
Վ. Ոսկանյանը նկատեց, որ մինչև սահմանադրական փոփոխությունն էլ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում էր թշնամական քաղաքականություն, և այժմ էլ այդ թշնամական քաղաքականությունը շարունակվելու է:
Թուրքիայում ապրիլի 17-ին գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկման հարցերից է լինելու երկրում արտակարգ դրության պահպանման հարցը:
Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները մեկնաբանել են ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները` արձանագրելով, որ կատարվածը բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցում:
Չինաստանը երբեք չի փոխի իր դիրքորոշումը Կորեական թերակղզու հարավում THAAD ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ռազմավարական սպառազինությունների ծավալման Պենտագոնի պլանների կապակցությամբ, նա հանդես է գալու դրանց տեղաբաշխման դեմ: