
Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է կոկորդիլոսի հետ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլից արված մեջբերման կոկորդիլոսի հետ: Այդ մասին հայտնել է «112»-ը:
Ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham Houseում, Պորոշենկոն քննադատել է արեւմտյան այն քաղաքական գործիչներին որոնք տրամադրված են Մոսկվայի հետ երկխոսության, եւ հիշել է բրիտանացի քաղաքական գործչի խոսքը խաղաղարարների մասին:
«Չերչիլը 1942 թվականի հունվարին ասել է. «Ամեն ոք հույս ունի, որ եթե ինքը բավականաչափ կերակրի կոկորդիլոսին, ապա կոկորդիլոսն իրեն մյուսներից ավելի ուշ կուտի»,-ասել է Պորոշենկոն՝ հայտարարելով, որ այսօր միջազգային քաղաքականության մեջ այդ «կոկորդիլոսը» Ռուսաստանն է:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մտադիր է տարհամոզել նման մոտեցման բոլոր կողմնակիցներին եւ նրանց բացատրել, որ Մոսկվայի «ախորժակը հնարավոր չէ բավարարել»: «Ռուսաստանը չի կշտանա»,-եզրափակել է նա: