Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։
«Մենք ման ենք գալիս հովանավոր՝ հարցում անելու համար, որ տեսնենք՝ ավագանու ընտրություններում ձայներն ինչպես են վերաբաշխվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն:
«Պարզ է, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը Երևանի ավագանու ընտրություններում հաջողություն է ունենալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վստահություն հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գլխավորը. ԵԱՏՄ-ի շուկան այս կամ այլ երկրի եւ հարող դաշնակիցների շուկա չէ, դա մեր ընդհանուր, ինքնաբավ շուկան է, որը զարգացնելով մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած պատժամիջոցներ եւ այդ տնտեսական դիմակայությունից դուրս գալ որպես հաղթողներ»։
«Իշխանության մատը խառն է, էս մեկն իշխանական է, պրոյեկտ է… Ես նման անլուրջ խոսակցությունների ուշադրություն չեմ դարձնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնվել է իշխանությունների պատվերով, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Թուրքիայի բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանը որոշում է կայացրել փոխհատուցման մասին:
Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:
ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել է սոուլի ոճում ամերիկացի հայտնի երգիչ, The Main Ingredient ռիթմ ընդ բլյուզ խմբի առաջատար վոկալիստ Քյուբա Գուդինգ Ավագը:
«Երևանի ավագանու ընտրություններին, ի տարբերություն պառլամենտականի, մի քիչ ավելի շատ բան է պարզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հարցը, որ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում բանավեճի իր մրցակիցների հետ, հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը ոչ թե չի պատրաստվում, այլ նա ընդհանրապես պատրաստ չէ բանավեճի Նիկոլ Փաշինյանի հետ։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի արվելիք որևէ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր»,- ասաց նախարարը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում:
Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը, ինչի մասին հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը որևէ ուժի չի սատարելու: 168.am-ի հետ զրույցում դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը նշեց, որ ուժերից ոչ մեկն իրենց աջակցության կարիքը չունի:
Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո:
Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն: Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:
Փարիզի Ելիսեյան դաշտերում հրաձգությանը մասնակցության մեջ կասկածվող անձը, որի գոյության մասին ֆրանսիական կողմին ծանուցել են Բելգիայի իշխանությունները, անձամբ է ներկայացել Բելգիայի Անտվերպեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատ:
Փարիզի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ին ոստիկանների վրա կատարված հաարձակումը չի խանգարի Ֆրանսիայի նախագահի ընտրությունների անցկացմանը, որի առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին:
Հարցման արդյունքների համաձայն, ընտրությունների առաջին փուլում Մակրոնին պատրաստ է աջակցել ընտրողների 24 տոկոսը, լե Պենին՝ 21,5 տոկոսը, ինչը 0,5 տոկոսով ցածր է, քան երեք օր առաջ:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում:
Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, սրա հետ մեկտեղ, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը պաշտպանության փոխնախարարների պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ժամկետների մասին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
«Իրանը հակասության մեջ է մտնում ԳՀՀՊ-ի հետ: Իրանի իշխանությունները պետք է հետեւեն դրան, նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Մենք այն վերլուծում ենք ամենայն մանրակրկիտությամբ: Մենք ասելու բան կունենանք ոչ այնքան հեռու ապագայում»:
Կանադան ընդլայնել է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ: