Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գոհունակությամբ նշել համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի վկայությունն է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո վերջերս համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Գերմանիայի Բրուհի քաղաքում բնակվող թուրքերի բնակարաններ են ուղղարկվել նամակներ, որոնցով կոչ է արվում Էրդողանի կողմնակից թուրքերին լքել Եվրոպան:
Թուրքիայի իշխանությունները շարունակում են պետական և մասնավոր հատվածը հետևողականորեն մաքրել գյուլենականներից:
Թուրքիայի Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, մեկը` վիրավորվել:
Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին:
Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին:
Հարցվածների 61, 2 տոկոսը պատասխանել է, որ պատրաստվում է իր ձայնը տալ Տարոն Մարգարյանին, 11,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ 3,9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին:
Ադրբեջանի նախագահի ընտանիքը շարունակում է մնալ Պանամական փաստաթղթերի հետ կապված սկանդալի կենտրոնում։
Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետը ողջունել է նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ջանքերը:
Առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է:
Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, և այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, և այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսևորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։
ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը:
«Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի և Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաև կամք դրսևորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլև՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ»:
ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Սպիտակ տանը պետության ղեկավարի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների դերակատարությունն անթույլատրելի մեծ է: Այս մասին վկայում են ապրիլի 19-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է ամերիկյան Քուինիփեքի համալսարանի կողմից:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն:
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին երեք ամսվա աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացի ընտրողների 41 տոկոսը, ինչի մասին վկայում են Gallup ընկերության վարկանիշի տվյալները։
«Մարդիկ չեն ուզում ստրուկ լինել։ Կախված է, թե հայրենասիրության սահմանումն ինչպես ենք տալիս։ Մարդիկ ուզում են նաև ապրել։ Հայրենասիրությունը չպետք է հակադրվի հանրապետությանը»։
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրում աշխատունակ բնակչության թիվը հասնում է 6 մլն 198 հազար 700-ի: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Սփերիի բնակիչներից մեկը տեսագրել է այն ավտոմեքենան, որն ընթանում էր ժամում ավելի քան 130 կիլոմետր արագությամբ: Դրա ղեկին եղել է քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Ջասթին Բերչը: Տեսնելով տեսագրությունը՝ նա Facebook-ով դիմել է քաղաքի բնակիչներին:
Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին հայտնել է IRNA գործակալությունը։
Թուրքիայի քեմալական Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:
Ուկրաինայի նախագահ եւ Roshen կորպորացիայի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ութերորդից տասներորդ հորիզոնականն է տեղափոխվել երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում:
Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Թուրքիայից: