Բաժիններ՝

Թուրքիայում անկախ մամուլը հանրաքվեից հետո ավելի բարդ իրադրությունում կհայտնվի. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու: Այս մասին հայտնում է Deutsche Welle-­ն:

Ռեդիսկեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրաքվեի ժամանակ մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մեդիան, հաղթել է «ոչ»­ը: «Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ
լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կարող է կիրառել: Հաջողությամբ ավարտված հանրաքվեից հետո Էրդողանից բարեգթություն ակնկալող մարդկանց նման լավատես չեմ: Նա բարեգութ չէ: Հակառակը, ագրեսիվ ղեկավար է»,­-նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930