«Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ-ի համագործակցությունն Աբխազիայի հետ». Լավրով
Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, ապա, իհարկե, մենք կողջունեինք այս կառույցի համագործակցությունն Աբխազիայի Հանրապետության հետ: Լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է բոլոր այն պետությունների կոնսենսուսը, որոնք մտնում են այս կամ այն կազմակերպության մեջ, նույնը վերաբերում է դիտորդի կարգավիճակին: Այստեղ
տարբերություն չկա, այստեղ կարեւոր է, որ որոշումը պաշտպանվի այս կամ այն կառույցի մասնակիցների կողմից»,-ասել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, դա կազմակերպություն է, որը կոչված է ապահովել նրա մեջ մտնող երկրների անվտանգությունը: Աբխազիայի Հանրապետության անվտանգությունն ամենահուսալի կերպով ապահովված եւ երաշխավորված է այն հարաբերություններով, որոնք ամրագրված են Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջպետական պայմանագրերում»,-ասել է Լավրովը: