Թուրքիայում մահապատժի վերականգնումը վտանգում է ԵԽի-ն այդ երկրի անդամակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրում մահապատիժը վերականգնելու ծրագրերը կարող են պատճառ դառնալ Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության դադարեցման: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հոլթգենը:
«Եթե Թուրքիան մահապատիժը վերականգնի, դա կնշանակի, որ վերջ է տրվում այդ երկրի անդամակցությանը»,-ասել է խոսնակը: Նա հիշեցրել է, որ ԵԽ անդամ 47 երկրներից ոչ մեկում մահապատիժ չկա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին:
«Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,-հայտարարել է նա: