Բաժիններ՝

Ռոգոզինը մեկնաբանել է Կիևի կողմից Ադրբեջանի համար «Ան-178» ինքնաթիռների արտադրությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վաղաժամ է համարում պնդելը, թե Ուկրաինայում գործարկված տրանսպորտային «Ան-178» ինքնաթիռների արտադրությունը կդառնա սերիական: Նման կարծիք նա հայտնել է Facebook-ի իր էջում:

«10 ինքնաթիռը սերիական արտադրություն չէ: Ինքնաթիռի մշակման ծախսերը ծածկելու համար անհրաժեշտ է դրանցից հարյուրներով արտադրել»,- գրել է նա՝ մեկնաբանելով «Անտոնով» ձեռնարկության վերագործարկման մասին լուրը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին հաղորդել, թե ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունում սկսվելու է «Ան-178»-երի զանգվածային արտադրություն։
Ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Կոցյուբան հայտարարել է, որ Ադրբեջանը տվել է 10 ինքնաթիռի արտադրության պատվեր:

Ավելի վաղ ուկրաինական «5-րդ ալիքը» հայտնել էր, թե ադրբեջանական ընկերության նախագահն ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ կնքել է 10 տրանսպորտային «Ան-178» ինքնաթիռ գնելու մասին պայմանագիր: Նշվում է, որ բանակցությունները տևել են շուրջ 1 տարի: Գործարքի գումարը պահվում է գաղտնի: Հայտնի է, որ ադրբեջանցիներն արդեն կատարել են առաջին կանխավճարը, սակայն այդ մասին տեղեկությունը նույնպես չի հրապարակվում:

Համաձայն հաղորդագրության՝ Ադրբեջանը կստանա ինքնաթիռները 2 փուլով՝ 2 տարվա ընթացքում: Ինքնաթիռները հնարավոր կլինի հավաքել Ադրբեջանի տարածքում:
Ուկրաինական «Ան-178»-ն իրականացրել է իր առաջին թռիչքը 2015թ. մայիսին: Ուկրաինական նոր ինքնաթիռները կարող են թռչել տարբեր եղանակային ու կլիմայական պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031