Բաժիններ՝

Իտալիայի թանգարանները գումար են հավաքում երկրաշարժից ավերված քաղաքների համար

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին կոչ է արել Իտալիայի բոլոր քաղաքացիներին այսօր թանգարաններ, հնագիտական պեղավայրեր և պատմական հուշարձաններ այցելել՝ դրանով իսկ ցուցադրելով իրենց համերաշխությունը երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մուտքի տոմսերի վաճառքից գոյացած միջոցներն ուղղվելու են երկրաշարժից ավերված քաղաքների կարիքները հոգալուն:

Ֆրանչեսկինիի խոսքով՝ մշակութային և պատմական նշանակության 293 շինություն է ամբողջությամբ կա՛մ ավերվել, կա՛մ լրջորեն վնասվել: Դրանցից շատերը եկեղեցիներ են:

Բացի այդ՝ հավատացյալների նվիրատվությունները, որոնք կարվեն Իտալիայի բոլոր եկեղեցիներում, նույնպես կուղղվեն երկրաշարժից տուժած շրջանների վերականգնմանը:
Ամատրիչեի քաղաքապետ Սերջիո Պիրոցցին հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել քաղաքն ու վերադարձնել նախկին փառքը: Ամատրիչեում երկրաշարժի հետևանքով զոհվել է 235 մարդ:

Տարերային աղետին զոհ է գնացել 291 մարդ: Ավերվել են բազմաթիվ բնակելիներ, եկեղեցիներ, պատմական արժեք ունեցող շինություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս