Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Թուրքիա` դիտելու Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը, այսօր հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դեմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Իրանն սկսել է շահագործ «Նազիր» կոչվող նոր ռադիոտեղորոշիչ համակարգերի շահագործումը: Այդ մասին հայտարարել է «Հաթամ ուլ-Անբիա» ՀՕՊ-ի բազայի հրամանատար Ֆազադ Էսմայիլին:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Իրաքի շիական Քերբալա նահանգում ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 29-ին Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բելգիայի իրավապահ մարմինների աշխատակիցները 5 մարդու են ձերբակալել` կապված Բրյուսելի քրեաբանության ինստիտուտից ոչ հեռու որոտացած պայթյունի հետ: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենք շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրություններն ու առաջիկայում ՀՀ-ում սպասվող ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից 53 թեկնածու է առաջադրվել կամ պաշտպանվում. «Մենք կարծում ենք՝ ներքևից վերև փոփոխություններն ավելի իրական են, ավելի շատ քաղհասարակության ներգրավվածություն կարող են ապահովել, քան վերևից՝ մի մարդու կողմից փոփոխություններ իրականացնելու փորձերը, ինչն այդքան էլ ժողովրդավարական չէ»:
Հարավկովկասյան «Շահ Դենիզ-1» նախագծի շրջանակում Վրաստան է արտահանվել ընդհանուր առմամբ 5.5 մլրդ խմ գազ, Թուրքիա` 41 մլրդ խմ գազ:
«Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը չի փոխում Թուրքիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ում, Թուրքիան նվիրված է ՆԱՏՕ-ին՝ որպես այդ դաշինքի անդամ»:
Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման վերաբերյալ առարկայական բանակցությունների օգտին:
«Սասնա ծռերը» Հայաստանը բաժանեցին երկու հատվածի: Մենք պետք է հասկանանք, որ այսպես ապրել չի կարելի, ու պետք է սրանից լրջագույնս հետևություններ անել: Դա մի պոռթկում էր, ու, Աստված չանի՝ լինի երկրորդը, երրորդը… փոքրիկ Հայաստանը նման պոռթկումների չի դիմանա: Այսօր մեր պետականությունը վտանգված է ինչպես՝ ներսում, այնպես էլ՝ դրսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման դիտարկում արեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր լույս չի տեսել ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի հերթական համարը: Պատճառը թերթի ֆինանսական վիճակի կտրուկ վաթարացումն է:
Ռուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին վարձաչվերթային թռիչքները Թուրքիա կմեկնեն սեպտեմբերի 4-5-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջային գործարկուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գլխուղեղի արնազեղումից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Ազատ Արշակյանն այս իրավիճակի լուծումը համարում է ՀՀԿ-ի լուծարումը: Դիմելով Ս. Ավետիսյանին՝ ասաց. «Եթե գտնում եք, որ ձեր իշխանության օրոք կյանքը լավացել է, մի երկու բան թվարկեք՝ մարդիկ իմանան»: «Շատ երկար կտևի»,- պատասխանեց Ս. Ավետիսյանը:
2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված օպերացիայի հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) կդառնան Թուրքիայի զինված ուժերի գործողությունների թիրախը Սիրիայի հյուսիսում, եթե չգնան Եփրատ գետից արևելք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:
Սուքիաս Ավետիսյանը, սակայն, նկատեց՝ նախագահն ընդամենն արձանագրել է փաստը, ինչից հետո, ըստ նրա՝ բազմիցս լսել ենք պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կարծիքը, որ մեկ օր բոլորս կտեսնենք, որ այդ տարածքները նորից վերադարձվել են տիրոջը՝ Արցախի ժողովրդին կամ Արցախին:
Բլոգեր Մեհման Հուսեյնովն ու NİDA շարժման երկու ակտիվիստ` Մասուդ Աքսերն ու Սամիր Ասադլին, նախօրեին ձերբակալվել են Ադրբեջանի Սաբուչինսկի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից:
«Ովքեր զիջումների, փոխզիջումների հարցը բարձրացնում են, ուղղակի սադրում են: Ես չգիտեմ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում: Նորից եմ կրկնում՝ Արցախի հարցը լուծված է: Միջազգային հանրության համար էլ Արցախի հարցն օրակարգային չէ. կա Ուկրաինայի հարցը, Սիրիայի հարցը և այլն: Ղարաբաղի հարցն աշխարհի առաջ դրված չէ»:
Սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Վրաստան:
Եմենի Ադեն քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել եմենյան բանակի նորակոչիկների խմբի հարևանությամբ:
«Ալյանս»-ի Գյումրու տարածքային կառույցը ընդլայնված նիստի ընթացքում հաստատեց կուսակցության գործողությունների պլանը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
«Զորոյի հագուստով մարդուն ձերբակալել է Լոս Անջելեսի օդանավակայանի ոստիկանական վարչությունը»,- հայտնել է տնօրինությունը:
Ադրբեջանը չի բացառում իրանական և իրաքյան գազի տարանցումը Եվրոպա իր տարածքով TANAP գազատարի միջոցով:
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցն անժամանակ է, բայց կարող է օրակարգում հայտնվել, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը:
Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության չվերթը Նոր Օռլեանից մեկնում էր Օռլանդո, երբ ուղեւորները շարժիչի հետ կապված խնդիրներ են նկատել: Համացանցում զետեղված լուսանկարներում երեւում է ինքնաթիռի շարժիչի ճակատային մասի բացակայությունը:
Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթի պաշարները՝ 2 միլիարդ տոննա, ինչն Ադրբեջանը դարձնում է աշխարհի նավթային խոշոր շրջաններից մեկը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ոչ պաշտոնական` չհայտարարված այցով գտնվում է Հունաստանում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այցը տեղի է ունեցել Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոդզիասի հրավերով: Չավուշօղլուն եւ Կոդզիասը հանդիպել են Հունաստանի Կրետե կղզում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կհայտնվի, եթե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կատարվի ոչ պատշաճ կերպով, տեղեկացնում է BBC-ն: