Բաժիններ՝

«Ես երբեք չեմ մոռանա այս երջանկությունը, որ Պարադի փողոցում հավերժություն էր խոստանում». «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ֆիլմերի հետքերով

«Թող բոլորը քաջ գիտենան, որ ազգերը չեն մեռնում». Բենեդիկտոս 15-րդն այս կոչով դիմում էր նրանց, ովքեր սրի սայրով որոշել էին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր:

Հատված Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից

Ես գտնվում եմ Մարսել քաղաքի Պարադի փողոցում (rue Paradis), որտեղ ընտանիքի հետ միասին Արևմտյան Հայաստանից մազապուրծ փրկվելուց հետո անցել է ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վերնոյի մանկությունն ու պատանեկությունը: Վերնոյի, թերևս, ամենապոպուլյար երկու՝ «Մայրիկ» («Mayrig») և «Պարադի փողոց 588» («588 rue Paradis») ֆիլմերում տեղի ունեցող իրադարձությունների մի մեծ մասը նկարագրում է հենց այս փողոցում անցկացրած ռեժիսորի կյանքի պատմությունը: Սրանք կենսագրական ֆիլմեր են՝ նկարահանված 1991 և 1992 թվականներին, որոնք Հայոց ցեղասպանության մասին են, և որոնցում Անրի Վերնոյը ներկայացնում է Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։

Մարսելի Հին նավահանգիստը (Vieux-Port de Marseille)՝ այսօր և ֆիլմում: Այստեղ է եղել Մալաքյանների ընտանիքի առաջին հանդիպումը Ֆրանսիայի հետ:

Կարդացեք նաև

1

2

3

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

«Մայրիկ» և «Պարադի փողոց 588» (Մարսել քաղաքում Մալաքյանների տան հասցեն) ֆիլմերը ռեժիսորը նկարահանում է իր ընկերոջ՝ հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով։ Հայտնի է, որ «Մայրիկ» ֆիլմի սցենարն ունեցել է ավելի քան 40 տարբերակ, բայց միայն մեկը 1985 թվականին հրապարակվում և թարգմանվում է տասը լեզուներով՝ ունենալով 200.000 տպաքանակ։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվում է 1988 թվականին՝ ԱՄՆ-ում։ «Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտք էր»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Անրի Վերնոյը:

Անրի Վերնոյի մասնակցությամբ տեսանյութ՝ «Մայրիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Մի առիթով ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆը (ում հետագայում արգելվել է մուտք գործել Թուրքիա՝ ֆիլմում նկարահանվելու պատճառով) հիշում է. «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ավարտին Անրին խոստովանեց՝ «Ափսում եմ, որ փոխել եմ ազգանունս: Ուզում էի հայ լինել, և ես հայ եմ» (առաջին անգամ Աշոտ Մալաքյանը հասարակությանը որպես Անրի Վերնոյ ներկայացել է Հայկական հարցի մասին իր հոդվածաշարը տպագրելիս):

Պարադի փողոցը, որտեղ գտնվում էր Մալաքյանների տունը՝ ֆիլմում և այսօր:

9

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Աշոտ Մալաքյանը, որն աշխարհին հայտնի էր Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում:

Կինոթատրոնը՝ այսօր, որտեղ ֆիլմում պատանի Ազադն ու իր ընկերն առաջին անգամ ֆիլմ են դիտում:

????????????????????????????????????

1984 թ.-ից ի վեր Վերնոյը ոչինչ չի ստեղծում, նա առանձնանում ու կենտրոնանում է սեփական անցյալի վրա: Մի քանի տարվա ընթացքում նա իր ինքնակենսագրական ֆիլմի սցենարի 47 տարբերակ է գրում և միայն 48-րդը որոշում նկարահանել:   «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ֆիլմերից հետո Անրի Վերնոյն ապրում է տասը տարի, բայց որևէ նշանակալի ֆիլմ այլևս չի նկարահանում:

Մալաքյանների տունը Պարադի փողոցում՝ ֆիլմում և հիմա:

14

????????????????????????????????????

2008 թվականին Փարիզում լույս տեսած Ռոժե Վինյոնի «Անրի Վերնոյ. կինոյի ամենամեծ հաջողությունը» ֆրանսերեն մենագրության առաջաբանում, որ գրել է «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Կլաուդիա Կարդինալեն, հիշում է.

«Իմ առաջին հանդիպումն Անրի Վերնոյի հետ 1961 թվականին էր՝ «Առյուծներն արձակված են» ֆիլմի ընթացքում: Նրա հետ առաջին շփումն անմիջական եղավ, քնքշությամբ և սիրալիրությամբ: Նկարահանման հրապարակում նրա բեմադրական աշխատանքը որոշակի էր և հստակ: Ինձ համար բեմադրիչը տեր ու տիրականն է, և ես մշտապես հետևում եմ ինձ տրված բոլոր խորհուրդներին: 1991-ին, արդեն երեսուն տարի ա՛նց: Անհավատալի է. «Մայրի՛կը», «Պարադի փողոց 588»-ը: Նա ի՛նձ ընտրեց՝ ներկայացնելու համար իր մորը: Ի՜նչ սքանչելի անակնկալ…

Տեսանյութ՝ «Մայրիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Ի՜նչ սեր է ունեցել նա իր մոր հանդեպ… Եվ ես չափազանց զգացված էի, որ նա ինձ ընտրեց իր համար այդքան կարևոր դերի համար: Նաև մեկ այլ զգացմունք էր հանդիպումն Օմար Շարիֆի հետ… «Մայրիկ»-ում ես երեսուն տարեկան եմ, «Պարադի փողոց 588»-ում՝ ութսո՛ւն: Ամեն առավոտ դիմահարդարումը տևում էր երկու ժամ՝  ինձ ծերացնելու համար, մարմինս կքում էի ձեռնափայտի վրա: Դա, անշուշտ, ամենաուժեղ փորձառությունն էր, որ ես ունեցել եմ կինոյում: Հոլիվուդից եկած իտալացի դիմահարդարը հանճարեղ էր: Այս ֆիլմը բավական հաճախ ցուցադրվել է իտալական հեռատեսիլով (ֆրանսիականով՝ նույնպես), և մայրս երբեք բաց չէր թողնում այն: Նա պաշտում էր այդ կինոնկարը»:

Անրի Վերնոյի, Կլաուդիա Կարդինալեի և Օմար Շարիֆի մասնակցությամբ տեսանյութ՝ «Մայրիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Մարսելի հայկական համայնքի բնակիչների մեծամասնության համար այս ֆիլմերը հատկապես յուրահատուկ ու նվիրական նշանակություն ունեն: Այս մասին ես գիտեի, ավելի ճշգրիտ՝ կռահում էի, բայց այն, ինչ լսեցի տեղացի հայերից մեկի վկայությամբ, ինձ անակնկալի բերեց: Պարզվում է՝ եղել են դեպքեր և ոչ մեկ անգամ, երբ մարսելաբնակ հայերն իրենց ընտանեկան բժշկին են այցելել սրտի սուր ծակոցների բողոքով, և երբ բժիշկը զննել ու քննել է բոլոր հավանական պատճառները, որոնք կարող էին պատճառ լինել սրտի ծակոցների համար, պարզվել է՝ նախորդ օրը այցելուն նայել ու խորապես վերապրել է Վերնոյի կյանքի մասին պատմող, միաժամանակ՝ հայկական մեծ ցավն ընդհանրացնող այս անպատմելի հուզիչ ու հային այդքան հարազատ ֆիլմերը: Պատմում են՝ բժիշկն իր այն այցելուներին, որոնց ինքնազգացողությունն այս պատճառով էր վատացել, դեղատոմսում, անհրաժեշտ դեղերի կողքին գրում է՝ արգելում եմ նայել այդ ֆիլմերը:

Մարսելի երկաթգծի հին կայարանը՝ Saint Charles-ը ֆիլմում և այսօր:

16

????????????????????????????????????

Արդեն ժամանակն էր հեռանալու Պարադի փողոցից, որտեղ կանգնած էի Մալաքյանների տան հասցեում, բայց ականջներումս հնչում էին ֆիլմից լսված պատառիկներ, հատվածներ, որոնք հետք էին թողել նաև իմ հիշողությունների վրա: Հենց այս նույն փողոցում և այս նույն տեղում, որտեղ կանգնած էի ես, ժամանակին, տարիներ առաջ, մի երջանիկ գիշեր, իմ սիրելի ֆիլմի հայեցի հերոսը՝ Ազադը, նույն ինքը՝ Անրի Վերնոյը, նմանապես՝ Աշոտ Մալաքյանը, անտարբեր լուսնի լույսի տակ ինքնամոռաց վալսի հրավիրեց իր մորը. «Մայրիկ, իմ մանկության մայրիկ, ես երբեք չեմ մոռանա այս ցնցող պահը: Հանկարծ նկատեցի, որ երբ մենք հիանում էինք իմ մատանիով, քո ձեռքից բացակայում էր այն մատանին, որ երբեք մատիցդ չէիր հանում: Այդ երեկո ես նկատեցի, որ անհետացել էր նաև հորս ձեռքի մատանին: Բառերը խեղդվում էին կոկորդումս: Անհեթեթ ամոթխածության լռությունը փշրելու և սրտիս զեղումներին ազատ ընթացք տալու համար որոշեցի վալս պարել և պտտվել այնքան, մինչև գլխապտույտ սկսվի: Ես երբեք չեմ մոռանա ոսկյա այս փոքրիկ կտորը՝ իմ անվան սկզբնատառերով, որ այսօր մատիս կշռում էր սիրո մի քանի տոննա: Ես երբեք չեմ մոռանա միասին լինելու այս երջանկությունը, որ Պարադի փողոցում հավերժություն էր խոստանում…»

18

????????????????????????????????????

Նվիրվում է Անրի Վերնոյի հիշատակին:

Լուսանկարները՝ 168.am-ի
Նվարդ Մանվելյան
Ֆրանսիա-Հայաստան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս