
Թուրքական բանակը Ջարաբլուս է ուղարկել լրացուցիչ ուժեր և զինամթերք

Թուրքիայի զինված ուժերը կիրակի առավոտյան հավելյալ ուժեր և մի բեռնատար զինամթեք է ուղարկել Սիրիայի Ջարաբլուս քաղաք, գրում է թուրքական «Վաթան» թերթը:
Այսօր առավոտյան զրահամեքենաներից բաղկացած ավտոշարասյունը և զինամթերք տեղափոխող բեռնատարը երկու տանկերի ուղեկցությամբ հատել են Սիրիայի սահմանը՝ Ջարաբլուսի ուղղությամբ:
Լրացուցիչ ուժերը Սիրիա են ուղարկվել այն անից հետո, երբ անցած գիշեր թուրքական տանկերը և հրետանին ինտենսիվ հրետակոծության են ենթարկել քաղաքի մի քանի շրջաններում և սահմանից դեպի հարավ գտնվող մի քանի կետում:
Հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ Ջարաբլուսում և հարակից տարածքներում պարբերաբար պայթյուններ են հնչում, և դաժան փոխհրաձգություններ են ընթանում: Բախումներից մեկի հետևանքով շաբաթ օրը հրթիռակոծվել է թուրքական երկու տանկ, սպանվել է 1 թուրք զինվոր, 2-ը վիրավորվել է: