Բաժիններ՝

Իրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

Իրանի արտգործնախարարությունը Ջավադ Ջահանգիրզադեին նշանակել է Ադրբեջանում Իրանի նոր դեսպան, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կիրակի հանդիպել է Իրանի նոր 7 դեսպանների, ներառյալ Ջավադ Ջահանգիրզադեի հետ:

Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը Trend-ին հայտնել է, որ իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի մոտակա շաբաթներին:

Ջավադ Ջահանգիրզադեն եղել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով կոմիտեի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս