
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը զբաղվում է ԱՄՆ-ի պահանջով ձերբակալված ՌԴ քաղաքացու հարցով

Հայաստանում ՌԴ դեսպանությունը զբաղվում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցերով, որը նախօրեին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին TASS-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
«Դեսպանությունը զբաղվում է տվյալ հարցով»,- ասել է դեսպանության խորհրդական Օլեգ Շապովալովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 30-ամյա մասնագետի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել ԱՄՆ-ի պահանջով:
Ամերիկյան իշխանությունները նրան կասկածում են զենքի անօրինական առևտրի մեջ:
Միրոնովի ձերբակալության պահին նրա հետ է եղել կինը, ով կատարվածի մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությանը:
Այս պահին նա ձերբակալված է, տղամարդուն հարցաքննում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ իրեն չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ո՛չ այդ գերատեսչությունց, ո՛չ Հայաստանի ոստիկանությունից: