Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
«ԱՄՆ-ը տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է վերմակն իր վրա քաշել, ողջունում են, որ բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց նաև դրա հետ միասին անպայման այս հայտարարության կողքին նշում են, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք համանախագահ երկրների երաշխավորության ներքո»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին նամակ է հղել կառույցի ղեկավարությանը, որում հայտնել է, որ սիրիական Ջարաբուլուս քաղաք ներխուժելու գործողությամբ Թուրքիան նաեւ զենք-զինամթերք է փոխադրել Հալեպում գործող ջիհադական կազմակերպություններին:
Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ԳԱԼԱ ՀԸ և ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը:
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:
Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետերն ընտրվելու են ավագանու կողմից:
Թուրքիայում ձերբակալվել են երեք նախկին դեսպանների, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Անկարան հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա համակիրներին:
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով: ՌԴ նախագահի հրամանագրի մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»:
«Ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը: «Ես համամիտ եմ, որ Բրատիսլավան հանձնարարություն-գագաթնաժողով է, դա գագաթնաժողով չէ, որը որոշում է ընդունելու, դա աշխատանքի սկիզբն է… ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ թե ինչ-որ իրադարձություն է, այլ խորը կտրվածք Եվրամիության ինտեգրացման պատմության մեջ: Ուստի կարեւոր է գտնել այդ խորը կտրվածքի հանգամանալի պատասխանը»,- ասել է Մերկելը:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ, հայտարարելով, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը չի դիտարկի Միացյալ Նահանգներում բնակվող այն օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու հարցը, որոնք ի սկզբանե երկիր են եկել անօրինական ճանապարհով:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նոր համազգային հարցման արդյունքների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով իր հանրապետական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, գերազանցում է յոթ տոկոսային կետով:
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (81 տոկոս) հանդես է գալիս նիկաբ (դեմքն ամբողջովին փակող գլխաշոր՝ աչքերի համար նեղ կտրվածքով) կրելու արգելք սահմանելու օգտին՝ առնվազն հասարակական վայրերում: Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի DeutschlandTrend հարցման տվյալները:
Մի շարք, այդ թվում ափամերձ տարածքների արհեստական ցամաքեցումն ավելի նշանակալի գործոն է եղել, քան սառցադաշտերի հալումը եւ պատնեշների կառուցումը, ասված Է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change հանդեսում:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հուլիսին զինված խմբի կողմից Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը:
Ֆրանսիայի պետական խորհուրդն անօրինական է ճանաչել բուրկինի (մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում, հայտնում է BFMTV-ը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հաստատել է Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը:
Auto.ru-ից հաստատել են, որ և՛ հայտարությունը, և՛ դրանում պատկերված մեքենան իրական են
Կիեւի Պեչորյան մայրավանքը հաղթել է այն մարդկանց եւ օբյեկտների շուրջ ուկրաինացիների ինտերնետհարցմանը, որոնք մարմնավորում են Ուկրաինան. դրա օգտին է քվեարկել 1841 մարդ:
Հոնկոնգի իշխանությունների կողմից ձերբակալված Չինաստանի քաղաքացին կապ է ունեցել ինքնաթիռային պահեստամասեր արտադրող ավստրիական «Ֆասս» ընկերության վրա կիբերհարձակման հետ. նա ընկերությանը հասցրել է 47 միլիոն դոլարից ավելի կորուստ:
«Այսօր Թուրքիայի նկատմամբ շատ ճնշումներ կան Արևմուտքի կողմից, և Ռուսաստանի կողմից կային, բայց հիմա Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են: Չեմ կարծում, թե դա ռազմավարական է, հեռահար, համենայնդեպս՝ այս ժամանակահատվածում, այս իրավիճակում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են, ինչը կապում եմ Իրանի ակտիվացման հետ»:
Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը նախատեսում է ԱՄՆ-ում անցկացվող 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին: Այս մասին տեղեկացրել է ինստիտուտի միջազգային հարաբերությունների ղեկավար Մոլի Ֆենոնը` ընդգծելով, որ Հայաստ անն ունի հարուստ մշակույթ` նկատի ունենալով ոչ միայն մշակութային գլուխգործոցներն, այլեւ մարդկանց ապրելակերպը, բանահյուսությունը, պարն ու խոհանոցը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կողմից ստեղծված Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական եւ բուսասանիտարական միջոցների կիրառման կոնսուլատիվ կոմիտեի օգոստոսի 25-ին նիստում, որը նախագահել է ԵԱՏՀ-ի Տեխնիկական կարգավորման եւ հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն Արման Շաքալիեւը, քննարկվել են լայն սպեկտրի հարցեր:
Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական է ճանաչել Նիսից ոչ հեռու վտնվող Վիլնյով-Լյուբե բնակավայրում մուսուլմանական լողազգեստ՝ բուրկինի կրելու արգելքի սահմանումը:
Որոշ բանկեր սահմանափակել են ամերիկյան դոլարի վաճառքը` 1 մարդու հաշվով մինչև 100 դոլար:
«Կան երևույթներ, որոնք պայմանավորված են մեր ներքին իրավիճակով՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, բաներ կան, որ մեզանից անկախ են և արտաքին ուժերի ենթակայության տակ են: Եթե վերցնում ենք ապրիլյան պատերազմը, ապա դրա հիմնական մեղավորը Ադրբեջանն էր, որն ինչքան էլ տարօրինակ էր, մարտին՝ իրենց Նովրուզի ժամանակ, միշտ հայկական կողմին միջնորդում է, որ այդ օրերին հնարավորինս քիչ լինեն սահմանային կրակոցներ, բախումներ»: